«Դինամո»-«Շախտյոր». Մխիթարյանը՝ խաղի հերոս
Սպորտ
football.ua կայքը, անդրադառնալով Ուկրաինայի առաջնության «Դինամո»-«Շախտյոր» հանդիպմանը, խաղի հերոս համարում է Հենրիկ Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով, իսկ Հենրիկը հեղինակեց հաղթական գոլը, ինչպես նաև նրա հարվածից հետո Սիլվան դարձավ ինքնագոլի հեղինակ:
Հենրիկ Մխիթարյանը աշնան լավագուն խաղերում այնքան լավ հանդես եկավ, որ գրեթե յուրաքանչյուր խաղում նրա գործողությունները վտանգավոր պահեր էին ստեղծում: «Դինամոյի» հետ խաղում այդպես չէր, սակայն բացի նրանից՝ մեկ այլ ֆուտբոլիստի հանդիպման հերոսի կոչումը չի կարելի տալ: Նա դարձավ հաղթական գոլի հեղինակ։ Դանիլո Սիլվան գոլ խփեց հենց Մխիթարյանի հարվածից հետո»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան