Շնորհավորում եմ թիմակիցներիս հաղթանակի համար. Հենրիկ Մխիթարյան
Սպորտ
Ուկրաինայի առաջնության շրջանակներում Կիևի «Դինամոյի» նկատմամբ հաղթանակից հետո «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը նշել է.
«Ամենակարևորը հաղթանակ եղավ, չնայած որ արագ գոլ բաց թողեցինք: Դրանից հետո թիմը սկսեց ավելի լավ խաղալ: Մի քանի գոլային պահ եղավ, սակայն մենք չխփեցինք: Ցանկանում եմ թիմակիցներիս շնորհավորել հաղթանակի համար, չէ՞ որ սա հեշտ խաղ չէր: Մինչ հանդիպումը սկսելը մենք բարդ խաղ էինք ակնկալում, գիտեինք, որ փոքր սխալի դեպքում գոլ բաց կթողնենք: Բաց թողեցինք, բայց փառք Աստծո, կարողացանք խփել երկուսը: Խաղին տրամադրվելը բարդ չէր: Գիտեինք, որ եթե մտածենք միավորների մեծ տարբերության մասին, վատ կխաղան:
Լուչեսկուն մեզ լավ էր նախապատրաստել, և այդ խաղին լրջորեն էինք մոտենում և անում ամեն ինչ, որ հաղթենք»,-Մխիթարյանի խոսքերը մեջբերում է football.ua-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան