Ազգային առաջնությունում «Ռեալը» չափազանց վաղ պարտվեց «Բարսելոնային». Մոուրինյու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հարավամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ երկրի առաջնությունում իր թիմն այդքան շատ միավորով է ետ մնում «Բարսելոնայից»:
Հիշեցնենք, որ մադրիդցիները մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում են և իրենց ակտիվում ունեն 65 միավոր, այն դեպքում, երբ կատալոնյան ակումբը 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Մենք կխաղան Իսպանիայի գավաթի եզրափակչում, այնքան էլ հեռու չենք գտնվում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից: Սակայն մենք չափազանց վաղ պարտվեցինք ազգային առաջնությունում:
Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում խաղում են Եվրոպայի 2 ուժեղագույն ակումբները: Անցած մրցաշրջանում լավագույնը մենք էինք»,- նշել է Մոուրինյուն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան