Հուսով եմ՝ «Ռեալը» 10-րդ հաղթանակը կունենա Չեմպիոնների լիգայում. Ռաուլ
Սպորտ
«Արքայական ակումբի» լեգենդար հարձակվող Ռաուլը, ով այժմ հանդես է գալիս «Ալ Սադում», կարծում է, որ իր նախկին թիմը բոլոր հնարավորություններն ունի այս մրցաշրջանում նվաճելու Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը:
«Հաջողություն եմ մաղթում «Ռեալին»: Հույս ունեմ, որ մեր ակումբը մայիսին կկրի 10-րդ հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Դա ցանկանում են ակումբի բոլոր երկրպագուները: Ինքս կարծում եմ, որ թիմը ճիշտ ճանապարհի վրա է»,-Ռաուլի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ առաջին խաղում Մոուրինյուի թիմը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գալաթասարայի» դարպասը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան