Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներ Մեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) 

Ամեն ինչ հանգում է անհատին ու հասարակությանը ծառայելուն. Վարդան Օսկանյան

Քաղաքական

Վարդան Օսկանյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի մեկնարկային հավաքի ժամանակ

Հարգելի գործընկերներ,

Մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Մենք կմասնակցենք հաղթելու վճռականությամբ և դրանով իսկ սկիզբ կդնենք երկրում առավել խորքային փոփոխությունների համար:

Այս ընտրությունները խիստ կարևոր են: Ֆորմալ իմաստով քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ հաշվի առնելով Երևանի կշիռը հանրապետությունում: Երևանն իր ներուժով և կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի, որ մեր հասարակությունը նույնպես լրջագույնս վերաբերվեր այս ընտրություններին և այն անպայմանորեն դիտարկեր և՛ քաղաքական, և՛ քաղաքային հարթություններում:

Մինչև ընտրության օրը երկրում տեղի կունենան մի քանի կարևոր իրադարձություններ և գործընթացներ:

Առաջին, ընդամենը երկու օրից տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը:

Երկրորդ, երդմնակալությունից մեկ շաբաթ անց կլինի վարչապետի և կառավարության նշանակումը:

Երրորդ, ակնկալվում է, որ կշարունակվի նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ալիքը:

Չորրորդ, կընթանա քաղաքի ընտրությունների մեկամսյա ընտրարշավը:

Սրանք շաղկապված են: Կախված նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն յուրաքանչյուր դեպքում, դրանք անպայման ազդեցություն կունենան մյուսների վրա:

Ապրիլի 9-ին նախագահը կկատարի իր երդումը Սահմանադրության և Ավետարանի վրա, սակայն դա չի փարատի ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության կասկածը, ինչը և հաջորդ տարիներին օրինակարգության խնդիրներ կառաջացնի գործադիրի համար՝ ստվերելով նրա գործունեությունը:

Կախված նրանից, թե ով կնշանակվի վարչապետ, և կառավարության ինչ կազմ կունենանք՝ ինչ ծրագրով, պարզ կդառնա՝ արդյոք իշխանությունները լսել և հասկացել են ժողովրդի ուղերձը և պատրաստ են իրականացնել հանրության պահանջները: Դրանից պարզ կդառնա նաև, թե ինչ համաձայնություններ են կայացել իշխանության և քաղաքական տարբեր ուժերի միջև:

Վերջապես, շատ բան է կախված նրանից, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ինչ պատասխանատվություն կվերցնի, ինչ ընտրարշավ կիրականացնի և ինչքանով պատրաստ կլինի վեր կանգնելու նեղ շահերից՝ հանուն ընդհանուրի և երկրի ապագայի:

Ահավասիկ, եթե այսքանից հետո կան մարդիկ, որ կասեն՝ այս ընտրությունները քաղաքական չեն, նշանակում է, որ նրանք կա՛մ թյուրիմացության մեջ են, կա՛մ էլ միտումնավոր թյուրիմացության մեջ են գցում հանրությանը:

Ավելին, այսօր մեր առջև ծառացած խնդիրների և ձախողումների պատճառները հիմնականում երկուսն են, և ես շատ ուրախ եմ, որ արդեն բոլորս ենք խոսում այդ մասին:

Առաջինը քաղաքական մենաշնորհն է: Մեկ կուսակցություն բացարձակ մեծամասնություն ունի ամեն ինչում: Նույնիսկ տպավորություն կա, որ որոշ գործիչներ Հայաստանը համարում են իրենց սեփականությունը՝ ժառանգած իրենց պապերից և պատրաստ հանձնելու իրենց հաջորդներին: «Միայն իրենք կարող են ղեկավարել երկիրը, միայն իրենք են հայրենասերները, միայն իրենք են հասկանում երկրի դարդ ու ցավը: Ովքե՞ր են մնացած բոլորը, ի՞նչ իրավունքով են հավակնում պաշտոնների, ի՞նչ հանդգնությամբ»:

Երկրորդը իշխանության և պետության նույնացումն է: Պետական կառույցները ժողովրդին ծառայելու փոխարեն ծառայում են իշխանության պահպանմանն ու վերարտադրությանը:

Ահավասիկ, այս մտածողությունն ու ոճն է, որ մեզ հասցրել է անդունդի եզրին: Այսպես պարզապես հնարավոր չէ շարունակել: Կարծում եմ՝ ժողովուրդը շռնդալից ձևով իր այդ ցանկությունն արտահայտեց նախագահական ընտրությունների ժամանակ:

Երկրում քաղաքական մենաշնորհը և ամենաթողությունը վերացնելու մեր ամենամոտ հաջորդ հնարավորությունը մայիսի սկզբին Երևան քաղաքի ավագանու ընտրություներն են:

Երկիրը ճակատագրական ջրբաժանի առաջ է՝ ոչ թե գոյության կամ չգոյության, այլ ճահճում մնալու կամ դրանից դուրս գալու առումով: Այսօր պատասխանատվություն վերցնելու ժամանակն է, և այստեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ առաքելություն ունի: Այն Հայաստանի քաղաքական դաշտի առանցքային բևեռներից է և իր գաղափարական, ծրագրային, կադրային ու կազմակերպչական ներուժով շարունակելու է իսկական այլընտրանք մնալ գործող իշխանությանը, լինելու է ժողովրդի կողքին՝ նպաստելով սահմանադրական ճանապարհով նրա իրավունքների իրացմանը, լինելու է երկրում քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիայի գլխավոր ջատագովներից և ակտիվ ներգրավվածություն է ունենալու քաղաքական բոլոր գործընթացներին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, մասնակցելու է ազգային-քաղաքական նոր օրակարգի ձևավորմանը և դրա միջոցով երկրում իրավիճակի փոփոխությանը:

Չէի ցանկանա տպավորություն թողնել, որ ԲՀԿ-ն ձգտում է վերցնել Երևանի իշխանությունը միմիայն քաղաքական խնդիր լուծելու համար: Այդպես կլիներ, եթե ամեն ինչ բարվոք լիներ մեր քաղաքում: Բայց դժբախտաբար այդպես չէ: ԲՀԿ-ն լուրջ ծրագիր ունի լուծելու երևանցիների առջև ծառացած և տարիներով լուծում չստացած խնդիրները:

Գործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ լինի արտաքին քաղաքականություն, թե քաղաքի կառավարում, անհրաժեշտ է, որ ունենա գաղափարական հենք, որը խարիսխ լինի ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Ի՞նչը կարող է լինել այդ խարիսխը քաղաքի դեպքում, որը լինի քաղաքապետի և ավագանու գործունեության գլխավոր ուղենիշը:

Ամեն ինչ հանգում է անհատին ու հասարակությանը ծառայելուն: Իսկ անհատին ծառայելու նպատակը պետք է լինի նրա համար արժանապատիվ կյանք ապահովելը: Այս բառն իր բովանդակությամբ այնքան ընդգրկուն է, որ ներառում է առօրյա կյանքի բոլոր ոլորտները:

Ես չէի ուզենա շատ խորանալ այսօր այդ հարցերի մեջ: Նրանք նշված են մեր ծրագրում, և բնականաբար մենք կխոսենք դրանց մասին ընտրարշավի ընթացքում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու կարգախոս է ընտրել՝ «ՓՈԽԵԼՈՒ ԵՆՔ» և «ՍԿՍԵՆՔ ԵՐԵՎԱՆԻՑ». երկուսն էլ բազմաբովանդակ են և վերաբերում են մեր առօրյա կյանքին, քաղաքին, քաղաքացուն, անհատի զարգացմանն ու արժանապատվությանը: Այս ամենը հնարավոր կլինի միայն ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Սա իսկապես հնարավորություն է երկրում և մարդկանց կյանքում իրավիճակ փոխելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներՄեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու Մենք չենք բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչին պարզաբանել է Թեհրան–Վաշինգտոն շփումների ձևաչափը Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինիՀայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը Արտակարգ իրավիճակ՝ Սևանում. Մանրամասներ Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Կան զոհեր5 հաղթանակ անընդմեջ․ Ծառուկյանը վերադառնում է և բացահայտ ֆավորիտ է UFC 331-ում WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ Ջուր հավաքեք. Երկար ժամանակ ջուր չի լինելու Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ Վիրավորների թվում երեխաներ կանԵրևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու
Ամենադիտված