«Յունայթեդն» արժանի է ոչինչ չհաղթելուն. Ռոբերտո Մանչինի
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Անգլիայի առաջնության շրջանակներում «Յունայթեդի» հետ կայանալիք խաղից առաջ նշել է.
«Յունայթեդի» դեմ ոչ ոք շատ լավ չի խաղում, քանի որ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս սարսափով, մտածելով, որ այդ խաղը շատ բարդ է լինելու և նրանք, միվնույն է, չեն կարողանալու հաղթել:
Մեր ակումբը դեռ երիտասարդ է: Հնարավոր է՝ մոտ 10 տարի հետո մեզանից ներկայացնենք այն, ինչ այժմ «Յունայթեդն» է: Մենք պետք է բարելավենք և՛ թիմը, և՛ ակումբը: Սակայն դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ: 6:1 հաշվով հաղթանակը, այո, այդ հաջողությունն ընդմիշտ կմնա պատմության մեջ: Դրա մասին կարող ենք խոսել դեռ 200 տարի, սակայն դա երևի անհնար կլինի կրկնել: Երկրի չեմպիոնական տիտղո՞սը։ Կարծում եմ՝ «Յունայթեդն» արժանի է ոչինչ չհաղթելուն»,-Մանչինիի խոսքերը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան