Տանը միայնակ մնացած 3-ամյա երեխան կախվել է պատշգամբից. օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Ապրիլի 8-ին՝ ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի 2-րդ հարկի պատշգամբից անչափահաս երեխա է կախվել, հնարավոր է ցած ընկնի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները պատուհանով մտել են թիվ 7 բնակարան, որտեղ 2010 թ. ծնված Վ. Բաբայանին միայնակ են գտել:
Հրշեջ-փրկարարները երեխային հանձնել են բնակարան ժամանած մորը՝ Ա. Սարգսյանին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան