«Յունայթեդը» չի վաճառի «Օլդ Տրաֆորդն» անվանափոխելու իրավունքը
Սպորտ
Ինչպես արդեն հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառել է իր մարզական բազայի անվանումը Aon-ն ընկերությանը:
8 տարվա համար նախատեսված պայմանագրի համաձայն՝ ամերիկյան ապահովագրական ընկերությունը, որն անգլիական ակումբի գլխավոր հովանավորն է, կվարի 120 մլն ֆունտ սթերլինգ:
Սակայն տնային մարզադաշտի անվանումը անփոփոխ կմնա, ինչը մեծ ուրախություն է երկրպագուների համար:
«Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի անվանումը չի վաճառվի»,-հայտարարել է «Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը. մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան