Թբիլիսիի օդանավակայանի մոտ 240 տոննա դիզվառելիք է թափվել. կա պայթյունի վտանգ
Վրաստան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օդանավակայանի մոտակայքում գտնվող վրացական երկաթգծի ճանապարհի վրա գծերից դուրս է եկել դիզելային վառելիք տեղափոխող մի քանի վագոն: Այս մասին գրում է Интерфакс-ը`հղում կատարելով Թբիլիսիի ԱԻՆ պետ Թեմուր Գիորգաձեին:
Վերջինիս խոսքերով` վթարի հետևանքով 240 տոննա նավթամթերք է թափվել բնակելի տներից 200-300 մետր հեռավորության վրա:
«Պայթյունի վտանգը դեռևս պահպանվում է: Ձեռնարկվում են դեպքի վայրի լոկալիզացման և դրա հետևանքների վերացման աշխատանքներ», ասել է Գիորգաձեն:
Վթարի պատճառները պարզվում են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան