«Արսենալը» Իկեր Կասիլյասի համար «Ռեալին» 20 մլն է առաջարկում
Սպորտ
Բրիտանական մամուլը պնդում է՝ «Արքայական ակումբի» 31-ամյա դարպասապահ Իկեր Կասիլյասը, հնարավոր է, լքի Մադրիդը և տեղափոխվի մառախլապատ ալբիոն:
The Sun-ի տեղեկությունների համաձայն՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է Կասիլյասի տրանսֆերը ձեռքբերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Արսենալը» դարպասապահի տրանսֆերը գնահատում է 20 մլն եվրո և առաջիկայում մտադիր է դիմել «Արքայական ակումբին» համապատասխան առաջարկով:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների ավագը մասնակցել է 19 խաղի և բաց թողել 16-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան