Հյուսիսային Կորեան 4-րդ միջուկային փորձարկումն է նախապատրաստում. ԶԼՄ-ներ
Աշխարհ
ԿԺԴՀ-ի Պունգերի միջուկային զորավարժությունների անցկացման դաշտում ակտիվություն է նկատվել, որը վկայում է Հյուսիսային Կորեայի կողմից 4-րդ միջուկային փորձարկումն իրականացնելու մտադրության մասին. գրում է հարավկորեական Չունան Իլբո լրատվական կայքը` հղում կատարելով բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներին:
Վերջին ժամանակներս զորավարժությունների դաշտում ակտիվացել է մեքենաների և զինծառայողների շարժը. հայտնում է այդ աղբյուրը: Վերջինիս տեղեկություններով՝ ԿԺԴՀ-ն նման վարք էր դրսևորում նախորդ միջուկային փորձարկությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ վերջին միջուկային փորձարկումը ԿԺԴհ-ն իրականացրել էր ս.թ. փետրվարին, ինչը միջազգային հանրության բուռն բողոքն էր առաջ բերել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան