Կանոնակարգային խառնաշփոթ՝ Ազգային ժողովում
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր սկսեց իր քառօրյա աշխատանքները: Նիստին ներկա պատգամավորների թիվը 110 էր:
Նիստի ժամանակ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, հարցրեց, թե վաղը`ապրիլի 9-ին, որտեղ է տեղի ունենալու ԱԺ նիստը, և ովքեր են հրավիրված այդ նիստին, ովքեր են գալու արտասահմանից:
«Մենք ընդունել ենք Ազգային ժողովի որոշում՝ որտեղ պետք է իրականացնենք ինագուրացիայի հատուկ նիստը, իսկ ինչ վերաբերում է հյուրերի ցանկին, կարող եք դիմել աշխատակազմին, և նրանք Ձեզ կտրամադրեն հյուրերի ցանկը»,-պատասխանեց ԱԺ նախագահը:
Մտքերի փոխանակման ժամանակ Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ ձայն խնդրեց: Վերջինիս ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ անջատեն նրա խոսափողը, քանի որ ըստ Շարմազանովի՝ ժառանգական պատգամավորի ելույթը որևէ կապ չունի ԱԺ օրակարգի հետ:
Փոստանջյանը փորձեց մի քանի անգամ ելույթ ունենալ, սակայն նրա խոսափողն անընդհատ անջատում էին:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջամտեց և ասաց. «Ես նայում եմ կանոնակարգը, կանոնակարգի 57-րդ հոդվածի համաձայն՝ նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսում է բանավեճ: Ես այստեղ մի բանավեճ տեսա, պարո՛ն Շարմազանով, ինքներդ եք բանավեճ հրահրում, և ինձ համար հասկանալի չէ, թե կանոնակարգի որ կետով եք դուք առաջնորդվում»:
Փաշինյանին ի պատասխան՝ Շարմազանովն ասաց, որ ինքն առաջնորդվում է կանոնակարգով «Ե՛վ մտքերի փոխանակությունը, և՛ հարցի պատասխանը պետք է լինեն բացառապես կանոնակարգ օրենքի շրջանակներում»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Իրավիճակին միջամտեց նաև ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ, իհարկե, եթե կանոնակարգ է խախտվում, և ելույթ ունեցողը խոսում է ոչ թե այն թեմայով, որը նախատեսված է այս կարգի մեջ, ապա դուք կարող եք անջատել, բայց դուք չեք լսում՝ ինքը ինչ է ասում: Առաջին 3-4 բառից հետո անմիջապես ասում եք՝ անջատել խոսափողը»,-ասաց Հովհաննիսյանը:
Վերջինիս ի պատասխան՝ Շարմազանովն ասաց, որ պատգամավորների մտքի իմաստը հասկանալու համար անհրաժեշտ չէ լսել սկզբից մինչև նախավերջին նախադասությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան