Ադրբեջանում կինը մահացել է ոստիկանների գիշերային հանկարծակի այցից
Ադրբեջան
Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ազադքենդ գյուղի բնակչուհի 55-ամյա Խաթմիրա Բաբաևան մահացել է սրտի կաթվածից այն բանից հետո, երբ ոստիկանները գիշերային անսպասելի այց են կատարել վերջինիս բնակարան. գրում է Contact.az-ը:
Ոստիկանները գիշերը հանկարածի ներխուժել էին կնոջ տուն՝ նրա որդի Ղուրբանին ձերբակալելու նպատակով, ում կասկածում էին ավտոպահեստամասերի գողության համար:
Մոր մահվան կապակցությամբ ոստիկանները ստիպված են եղել ազատել նրա որդուն:
Շրջանային դատախազությունն արդեն սկսել է գործի հետաքննությունը: Տեղի բնակիչները պահանջում են պատժել ոստիկաններին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան