«Գալաթասարայը» ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում
Սպորտ
«Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ նշել է.
«Չեմպիոնների լիգայի հետ կապված՝ յուրահատուկ վերաբերմունք ունեմ: Ես ստիպված էի շատ երկար սպասել, որպեսզի ձեռքս առնեմ բաղձալի տիտղոսը: Ուրախ եմ կրկին խաղալ Չեմպիոնների լիգայում: Հատկապես հաճելի է հիմնը լսելը: Ես գտել եմ հավակնոտ ակումբ, որը մեծ նպատակներ ունի և ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում: Իմ ընտրությունը տեղին էր: Ցանկանում էի զգալ նույն ազարտը, որը զգացել եմ Մարսելում: Ցանկանում եմ մասնակցել այս արկածին և ընդունել մարտահրավերը: Դա գրավիչ է»,-Դրոգբայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան