Հայ-կորեական տնտեսական հարաբերությունները
Հասարակություն
Ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 13:00-15:00-ին, Երևանի Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը և քննարկել հնարավոր զարգացումները: Գիտաժողովը համատեղ կազմակերպել են Կորեական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Գիտաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ պարոն Աշոտ Ոսկանյանը, ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը, Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանության խորհրդական Փակ Ջի Ընը:
Սույն միջազգային գիտաժողովին զեկույցներով հայկական կողմից ելույթ կունենան ՀՀ էկոնոմիկայի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ պարոն Ալեքսանդր Ավետիսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միության տնօրեն պարոն Արսեն Ղազարյանը, ԵՊԼՀ օտար լեզուների ֆակուլտետի դասախոս պարոն Փակ Հի Սուն, իսկ կորեական կողմը՝ Յոնսե համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Լի Յոնհոն: Նիստը վարում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ պարոն Ստեփան Գրիգորյանը: Զեկույցներին կհաջորդեն հարց ու պատասխան և ընդհանուր քննարկում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան