Ալլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ը Իրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-ի Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Գեղարքունիքում կնոջ հաղորդմամբ՝ ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրեն Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվում Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից Արարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվել Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆ 

Տեսե՛ք՝ նախնիներից բան մնո՞ւմ է իրենից հետո, իրենից հետո բան գալի՞ս է, դուք մնո՞ւմ եք. Հովհ. Թումանյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Հովհաննես Թումանյանին նվիրված «Կատարելություն» (կարդացե՛ք նաև` «Նա նույն Քոչարն էր՝ կռվից ուշացած հայդուկը՝ իր շատ կարճ կյանքով», «Խաչիկ Դաշտենցի շնորհիվ դու ողողված ես հպարտությամբ քո իսկ պատմության, քո իսկ շիտակ կեցվածքի համար», «Աշխարհի ոչ մի գրող այդպիսի հրեշավոր հրաշք չի տեսել. Հակոբ Մնձուրի») դիմանկար-հոդվածը:

Թումանյանից առաջ մենք ամեն ինչ ունեինք և ոչինչ չունեինք, ինչպես որ աստվածային Բանից առաջ ամեն ինչ կար և ոչինչ չկար: Մենք հող ու հայրենիք, բարեկամ և թշնամի, ջանք ու տառապանք, խինդ ու ծիծաղ և անգամ հազարամյա մշակույթ ունեինք՝ բանարվեստի, զարդարվեստի, երգարվեստի մի ամբողջ լեռնաշխարհ, որի վերընթացն իզուր էր լինելու, եթե չպսակվեր իրենով Արարատով: Մաքուր վաղորդայնի պես, որպես մաքուր վաղորդայն՝ Թումանյանը ցողվեց այդ ամենի վրա, փռվեց, սփռվեց, բացեց, բացահայտեց այդ ամենն ու իրեն այդ ամբողջի մեջ և հավաքեց այդ ամբողջը իրենով ու իր շուրջը: Այդպես մեկ էլ հայրենիքն է իմաստ ու նշանակություն տալիս իր մեծուփոքրի ջանքին, իր կենդան ու անկենդան գոյին:

Ապա մի, եթե կարող եք, բուն իսկ ձեր գոյությունը մերժելով անհայտի ծովին տվեք իրեն, տեսեք ինչեր ու ովքեր են սուզվում իր հետ, տեսեք նախնիներից բան մնո՞ւմ է իրենից հետո, իրենից հետո բան գալի՞ս է, դուք ինքներդ մնո՞ւմ եք, տեսեք համայն մարդկության մեծերն ու մարդկայնությունն ինքը ձեզ համար մնո՞ւմ են, հայոց ձեր լեզուն զորո՞ւմ է վերծանել, արծարծել, թոթափել, նորել ու յուրացնել տարալեզու աստվածային գիրը, որ բոլոր ժողովուրդների ու ժամանակների դավանանքն է:
Գրեթե այս մասին կամ հենց այս մասին ասված է. «Ես աստծո որդին եմ՝ որովհետև իր ղրկածն եմ, և հայրը՝ որովհետև ձեր հոգիներում իրեն ես ծնեցի, ես ինքն աստվածն եմ»: Կամ այսպես. «Ես ձեր կանչով եկա և ձեր որդին եմ, և հավատը առ ձեր իսկ գոյության ձեզանում ես արթնացրի և ես ձեր հայրն եմ»:

Վեհորեն բարձրի մեր համազգային, մարդկության այս հայ ընտանիքի ձգտումն էր ինքը և առնչումը այդ վեհին ու վերին: Առանց Թումանյանի մեզ համար օտար տաճարների խորթ, եթե ոչ թշնամի, կուռքեր էին լինելու մարդկության ամենապայծառ ճակատները: Իսկ այսպես՝ իր կենդանի, շենշող, բարձր ներկայությամբ՝ մեր իսկ ինքնաճանաչումը և, պատկառանքից զատ, հաճախ նույնիսկ սերն ու մտերմությունն է ցոլում ամենաայլազան ժողովուրդների ու լեզուների աշխարհներից: Իսկ եթե պատահում է չի ծնվում, մեզանում չի թրթռում այդ հաղորդությունը, իր խրախուսիչ ներկայությամբ վստահ՝ մեզ սուտ ու անկատար են երևում այդ աստվածությունները և ոչ մենք ինքներս:

Թումանյանով՝ մենք կանք: Առանց Թումանյանի՝ մենք չկանք: Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով՝ և այդ աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է: Առանց Թումանյանի՝ այդ եզերքը մերը չէ, այլև մենք այդ աշխարհի առջև կանգնած ենք աղքատ ազգականի մեր խեղճ ու ցածր թշնամանքով:
Անցյալի և ապագայի, անձնականի և ընդհանրականի, ազգայինի և համամարդկայինի, ժամանակավորի և հավերժականի մեկ և ընդհանուր սահմանին կանգնած՝ նա ժամանակավորից պատմականություն է պահանջում և հավերժականից ներկայություն, համամարդկայինից ստույգ հայեցիություն է պահանջում և հայեցիից համամարդկայնություն. մշակույթները եթե համամարդկային չեն՝ մշակույթ չեն և չեն կարող ու չպետք է ճամփորդեն հայրենիքների ու ժամանակների միջով: Այդպես՝ զուտ ոսկին է սահմաններն անցնում և բնությունից քաղաբերված օրենքները: Այդպես՝ վերահսկման ու փոխվերահսկման պայմաններում՝ իրենց տեղերում ու ժամանակներում, ճիշտ է, գոյանում, բայց և պարտադրորեն քայքայվում են այն վատ նկրտումներն ու հավակնումները, որ ուղղակի դրսևորումն են մարդ-գազանի, բայց մարդկային մշակույթի, դավանանքի ու գաղափարախոսության տեսք են առնում և նույնիսկ բանակներ կապում:

Այն ժողովրդի մեջ՝ որ աշխարհ էր բերել Թումանյանին, այն վայրերում՝ ուր Թումանյանի հոգին մարմնացել էր մի ճկուն, խիզախ ու մաքուր հասակով, հին բարձր կեցության բեկորներ կային, որոնցից առաջինն իհարկե մայրենին էր, ապա բեկված վանքերն ու պարիսպներն ու կամուրջները... ապա նույնիսկ գրի պատառիկներ իր հեռավոր նախնու ազնվական վիճակի մասին: Բայց իրենով վկայվելու էր շատ ավելի մեծ բան, քան նախնու և նախնիների իշխանական զորությունը, քան որմնադիրների-մատենագիրների-այգեպանների նշխարներից հազարամյա այս սև անապատում հայոց հանգրվան կապելու եվրո-ռուսական ջանքի հաջողությունը. իրենով վկայվելու էր, թե արև աստվածը, գառնուկ ախպերը, մարդ արարածն առհասարակ, ազատ կյանքն ինքը չարի հարվածների տակ մեկընդմի՞շտ են մտնում քարայր, վիշապօձի շապիկ, գառան մորթի... հավիտյա՞նս են տրվում մահվան, քնի, թմբիրի գերության, թե՞ ազատությունը կարող է քարությունից հանել մարդուն ու բազմեցնել իր նախասահմանված գահին, մի գերությունից արձակված մարդը չի՞ տրվում մի այլ ու թերևս վատթար գերության:
Ինքն ահա չտրվեց. իրենով՝ ազատությունը մեր հորիզոնից բարձրացավ կատարյալ գեղեցկության կերպարով:
Ծեծված, կողոպտված, ոտնատակի այգու պտուղ՝ նա դառն էր լինելու և էր. առավել քան իրենից այս ժողովուրդը ուրիշ ոչ մի բերանից այդքան դառը նախատինք չի լսել:

Ծվատված, բաժբաժված, միմյանցից խլխլված ժողովրդի զավակ՝ նա պիտի հայրենիքի զինվոր լիներ և էր. միայն նախախնամությամբ և միայն երեսուն տարով՝ զինվորի նրա կյանքը ետ պահվեց այն ջոկատից, որ հայրենական հողի թշնամական բաժանագծի վրա գնդակոծվեց և թիկունքից, և ճակատից. զինվորի տուրքը կյանքով է տրվում, երեսուն տարի անց զինվորի իր տուրքը նա մարեց եղբայրների, Թումանյանի իր և չորս որդու կյանքով, և փամփուշտները ճայթեցին թե թիկունքից, թե դեմառդեմ ճակատից:

Դեպի իմացության ու կենցաղի լույս համաժողովրդական ընթացքի ուխտավոր՝ նա լուսավորիչ էր լինելու և էր. դպրոցականի համար որպես «անցնելու նյութ» գրված նրա ոտանավորն ու զրույցը գրքից գիրք և հասակից հասակ անցնելով արդեն հարյուր տարի գալիս են և դեռ մեզնից ու մեր թոռներից են անցնելու:

Նրա ահազանգի ու արագ արձագանքի, նրա ձեռնարկումի, նրա մտքի ու եռանդի արդյունք են կրթա-գիտական, գրական-մշակութային, գիտա-մշակութային այն հիմնարար հաստատությունները, որ մի ժողովրդի վերաճեցնում են ազգի և ազգը մղում պետականության:

Ամենահեղափոխական ոչ մի հեղափոխական չի կարող մեղադրել, թե պատերազմների ու հեղափոխությունների իր ժամանակ նա դրոշներից հեռու էր կանգնած, ինչպես և ազգային ցավից խելագարված որևէ ազգայնական՝ թե դրոշը նրա ձեռքին չէր:
Կործանման ու ողբերգական իրադարձությունների ժամանակակից՝ նա պիտի իր ժողովրդի ողբերգուն լիներ և էր: Իր ժամանակի և ոչ մի երևույթ չի կարող վկայել՝ թե իր բուն խորքերում նա չի եղել, իր ժամանակի ոչ մի օրը չի կարող ասել՝ թե չի հիշում նրան, ոչ ոք՝ ոչ օտարազգի սարսափահար պանդուխտը, ոչ մեռնող եղջերուն, ոչ աղոթքի ծնկած ծերը՝ չի կարող կշտամբել, թե իր օրհասի պահին, իր վեհանալու հրաշքին նա ներկա չէր:

Բայց նա այդ բոլորի ու ամենքի գերին չէր, իր կործանված հայրենիքի հետ՝ ատելության կաշկանդյալը չէր և հույսի փրկված ծվենների հետ՝ երախտիքի կաշկանդյալը չէր - նա տեր էր այդ ամբողջի ու ամենի վրա, այդ ամբողջն ու ամենը նրա տիրական ճախրի ներքո էր: Այդպես միայն զորավար-արքաներն են լինում:

Այդ ամբողջը նրա աշխարհն է՝ Թումանյանի թագավորությունը, և մենք այդ թագավորության հպատակներն ենք, մենք՝ իրենից հետո եկածներս, նրանք՝ իրենից առաջ ապրած-անցածները, մարդիկ, կենդանիներ, ազգեր, ցեղեր, ձևեր, կերպեր, երևույթներ, պատմություն, առասպելներ, զրույցներ, լեզու, երեխաներ, լույս, կարոտ, սեր, մահ, հաշտություն, թշնամանք... և ուրիշ ոչ մի տեղ այնքան հեշտ ու թեթև չեն թրթռում, ապրում, խաղում, ինչպես նրա ժպտուն շնչի տակ: Մտիր հայոց Բանի այդ աշխարհ և հարյուր տարի ու հազար տարի խաղա, կռվիր, հաշտվիր, երգիր, ծիծաղիր, խորհիր, խոկա, ձգտիր, ճանաչիր, բարեկամացիր, թշնամացիր... եղիր:

Եվ ուրիշ ոչ մի աշխարհ՝ ոչ գրի ու ոչ էլ իրական՝ մեր երեխային, մեր մարդուն, ինքներս մեզ այնքան վստահ չենք ղրկում ճամփորդության, ինչքան Թումանյանի թագավորություն, և ուրիշ ոչ մի աշխարհում ոչ ոք ու ոչինչ այնքան վաղածանոթ ու մտերիմ չէ, ինչքան Թումանյանի աշխարհում, մեր ծնունդից առաջ ասես այնտեղ ենք ապրել, մեր այս երկիր ասես այնտեղից ենք եկել:

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրաՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Reuters․ Թրամփին մեղադրել են նախընտրական խոստումները չկատարելու մեջԿիևի կողմից հուլիսի 15-24-ը իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 86 խաղաղ բնակիչ․ ՌԴ ԱԳՆԳեղարքունիքում կնոջ հաղորդմամբ՝ ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրենՌումինիան երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցիՄերցը կոչ է արել սահմանափակումներ կիրառել Բեռլինի հարձակումից հետոԶախարովան քննադատել է Սթարմերի հրաժեշտի այցը ԿիևՂրղզստանը զգալիորեն ավելացրել է ռուսական սուրճի ներմուծումըԼուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է՝ արդյոք պետք է լվանալ ձվերը պատրաստելուց առաջՃապոնիայի վարչապետը վերահաստատել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական բանակցություններ վարելու իր պատրաստակամությունըԶելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա և հանդիպել Վալերի ԶալուժնիինԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ներգրավել ևս 30 հազար հյուսիսկորեացի զինծառայողիԹրամփի «չորրորդ ժամկետի» մասին հայտարարությունն անվանել են քաղաքական տրոլինգՆահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն էԼրագրողը նոր մանրամասներ է հայտնել Կիևի մերձակայքում խոցված ռազմական ցուցահանդեսի մասինՌուսաստանի դեսպանը մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակըWSJ․ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարվածները՝ Patriot համակարգերի պաշարների մտահոգության պատճառովԷստոնիան ոստիկաններ և սահմանապահներ կուղարկի Լատվիա՝ ԵՄ արտաքին սահմանն ուժեղացնելու համարՄեծ Բրիտանիայի վարչապետը իր շանը չի տեղափոխի Դաունինգ սթրիթ՝ Լարի կատվի պատճառովՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվումԹեհրանը կորոշի իր պատասխանը Կիևին իրանցի նավաստու մահվան կապակցությամբՀայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգԿրեմլը հայտնել է Պուտինի սպասվող հեռախոսազրույցի նոր մանրամասներըՈտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-իցՀնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետոԱրարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվելԲժիշկը բացատրել է՝ ինչի մասին կարող է վկայել գառան միս ուտելու անընդհատ ցանկությունըՊուտինը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿՀնդկաստանը Ուկրաինայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Սև ծովում նավի վրա հարձակման պատճառովWP. Բայդենը նկատելիորեն տկարացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառովՀիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ըՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը
Ամենադիտված