Հենրիկ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
UA-Футбол կայքը հրապարակել է Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը։
«Շախտյորի» հայ լեգեոներ Հենրիկ Մխիթարյանի դուբլը վճռեց տուրի կենտրոնական հանդիպման ելքը, ինչպես նաև կիսապաշտպանն առանձնանում էր ամբողջ դաշտում իր ակտիվությամբ, մրցակցի պաշտպանների համար ավելի շատ խնդիրներ ստեղծելով, քան կանխատեսելի էր: Մշտապես խաղը վերցնում էր իր վրա, ավանդույթի համաձայն հենվելով արագության վրա՝ մտնում է մրցակցի տուգանային հրապարակը: Մի քանի անգամ վտանգավոր հարված է կատարել մրցակցի դարպասին և մոտ էր հեթ-տրիկ ձևակերպելուն այդքան սկզբունքային խաղում»,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան