Ադրբեջանում «իր վրա կրակած» զինվորի գլխին դանակի հարվածներ են եղել (տեսանյութ)
Ադրբեջան
Ադրբեջանում զինվորի մահվան կապակցությամբ հերթական սկանդալային դեպքն է տեղի ունեցել Իմիշլինի շրջանում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 6-ին Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել Տերտերի շրջանում զինծառայող Էլման Իմանովի մահվան մասին: Հաղորդվում էր, որ վերջինս մահացել է սեփական ինքնաձիգից արձակած գնդակից, ընդ որում, չի պարզաբանվում՝ դա եղել է ինքնասպանություն, թե դժբախտ պատահար զենքի հետ անփույթ վարվելու արդյունքում:
Իմանովի մարմինը հայրենի գյուղ էր բերվել փակ ցինկե դագաղով հարևան զորամասի 3 զինվորների կողմից, այլ ոչ թե այն զորամասի, որտեղ նա ծառայում էր. գրում է Turan-ը:
Ինչպես հայտնում են ականատեսները, տեղի ոստիկանությունն անարդյունք փորձել է արգելել ծնողներին բացել իրենց որդու փակ դագաղը: Այնուամենայնիվ, դագաղը բացելուց հետո զինվորի գլխի հատվածում նկատվել է դանակի խորը վերք, իսկ մարմնի վրա չի հայտնաբերվել հրազենային վնասվածք: Ոստիկանությունն արգելել է լրագրողներին լուսանկարել զինվորին:
Զինվորի հայրը՝ Յաղուբ Իմանովը, հայտարարել է, որ իր որդին ավարտել էր սերժանտական դասընթացներ և զենքի հետ վարվելու կապակցությամբ երբևէ խնդիրներ չի ունեցել: Նա նշել է, որ ինքը մտադիր է հասնել գործի օբյեկտիվ հետաքննության:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան