«Բարսելոնայի» դարաշրջանը դեռ չի ավարտվել. Չավի
Սպորտ
«Մենք անցկացրինք 4-5 հիանալի տարի, հաղթեցինք շատ մրցանակներ: Սակայն կարծում եմ՝ մեր դարաշրջանը դեռ չի ավարտվել: Այս խաղացողներով մեր թիմն ունակ է շարունակել հաջողությունների հասնել: Մենք գլխավորում ենք ներքին առաջնությունը և շարունակում ենք ելույթները Չեմպիոնների լիգայում: Հուսով եմ՝ կհաղթենք 2 մրցաշարերում էլ՝ գոնե հանուն Տիտո Վիլանովայի: Նա դրան արժանի է:
Լավատեսորեն ենք մոտենում ՊՍԺ-ի հետ պատասխան խաղին` չնայած մրցակցի գրագետ հակագրոհներին»,-Չավիի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան