FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են Պուտինի և Անգելա Մերկելի առջև
Աշխարհ
Ուկրաինական չգրանցված հասարակական-քաղաքական FEMEN շարժման ակտիվիստուհիները բողոքի ակցիա են կազմակերպել Հաննովերի տոնավաճառում այն պահին, երբ այնտեղ էին գտնվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այն պահին, երբ Պուտինն ու Մերկելը կանգնած են եղել Volkswagen ընկերության ստենդի առջև, բազմաթիվ լրագրողների մեջ գտնվող մի քանի աղջիկներ ճեղքել են պատնեշը, հանվել միջև գոտկատեղը և վիրավորական արտահայտություններ բացականչել անգլերեն լեզվով: Այդ արտահայտությունները գրված են եղել նրանց մարմիններին:
Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են աղջիկներին. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան