«Ուրալ»-«Սիբիր»՝ 5:2. Էդգար Մանուչարյանը՝ հեթ-տրիկի հեղինակ
Սպորտ
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Ուրալ»-«Սիբիր» խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով։
Հայ ֆուտբոլիստը երեք գոլերը հեղինակեց առաջին 25 րոպեների ընթացքում: Նախ 5-րդ րոպեին 11 մետրանոցից Մանուչարյանը բացեց հաշիվը, ապա՝ 16-րդ րոպեին կրկնապատկեց, իսկ 25-րդ րոպեին կրկին 11 մետրանոցից երրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը:
Սակայն հյուրերին հաջողվեց գոլերի տարբերությունը կրճատել մինչև մեկի: Նախ՝ Իգոր Շևչենկոն 49-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:1, ապա Ամտիա Շպիչիչը 11 մետրանոցից խփեց իր թիմի երկրորդ գնդակը:
Նշենք, որ հանդիպման երրորդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց Իգոր Կլիմովը: Իսկ դաշտի տերերի 4-րդ գնդակը 80-րդ րոպեին հեղինակեց Սպարտակ Գոգնիևը: Հանդիպման վերջակետը խաղի ավարտից 2 րոպե առաջ դրեց Ասևեդոն՝ հեղինակելով իր թիմի 5-րդ գոլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան