Սոֆի Մխեյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը
Հասարակություն
Այսօր Սոֆի Մխեյանը դառնում է 29-ը տարեկան: Ծննդյան տարեդարձը երգչուհին սկսել է նշել դեռ երեկվանից՝ ապրիլի 7-ից. «Միշտ այնպես է ստացվում, որ Մայրության ու գեղեցկության տոնը շարունակվում է իմ ծննդյան տոնով, կանանց միամսյակն էլ ինձ համար դառնում է լիարժեք՝ մարտի 8-ից ապրիլի 8-ը:)»:
BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը քիչ առաջ նաեւ հետեւյալն է ասել. «Երեկ այնպիսի միջավայրում էինք, որտեղ տարբեր մարդիկ հավաքվել էին ապրիլի 7-ի կապակցությամբ, իսկ կեսգիշերին, երբ իմացան, որ իմ ծննդյան տարեդարձն է սկսվում, շատերը միացան մեր ուրախությանը:)»:
Սոֆի Մխեյանի փոխանցմամբ՝ այսօր նա արթնացել է շատ բարձր տրամադրությամբ ու արդեն իսկ հասցրել է ստանալ հարյուրավոր հեռախոսազանգեր, հաղորդագրություններ ու, իհարկե, նվերներ. «Այս ամենը շատ հաճելի է, շատ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար: Սրանից ավելի մեծ ոգեւորություն մարդն իր ծննդյան տարեդարձի օրով, կարծում եմ, չի կարող ապրել»:
Երգչուհին նշել է, որ օրվա շարունակությունը պատրաստվում է անցկացնել նեղ ընտանեկան-ընկերական շրջապատում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան