Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու Մենք չենք բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչին պարզաբանել է Թեհրան–Վաշինգտոն շփումների ձևաչափը Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինի 

Անի Ավդալյան. «Սովորում եմ ամեն օր ու ամենքից»

Հասարակություն

Աղջկական ամենաշաբլոն, ամենադժվար և ամենանուրբ հարցն է. ինչպե՞ս գտնեմ իմ ոճը, որպեսզի լինեմ նորաձև, բայց չդառնամ շաբլոնության գերին և յուրօրինակ մնամ: Այս և այլ հարցերի պատասխանը լավագույնս գտել է վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանը, ով խնդրի լուծումն ունի ոչ միայն իր, այլև հազարավոր այլ աղջիկների համար: Անիի առաջադրած լուծումներն օգնության են հասնում ոչ միայն շատ աղջիկների առօրյա ոճի, այլև հայտնիների բեմական կերպարների խնդիրը լուծելիս: Անի Ավդալյանն է ժամանակին կերտել Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Նազենի Հովհաննիսյանի, Անահիտ Սիմոնյանի, Սոֆի Մխեյանի, Սյուզան Մարգարյանի, Աստղիկ Սաֆարյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Լուսինայի մի շարք կերպարներ: Ի դեպ, Սիրուշոն, Լուսինան, Անահիտ Սիմոնյանն ու շատ այլ հայտնիներ իրենց կյանքի ամենակարևոր օրը՝ հարսանիքին, հենց Անիին են վստահել իրենց վարսահարդարումը:

Վերաբացվել է Ani Avdalyan Image Centre-ի ընդլայնված կենտրոնը, որտեղ գործում են տղամարդկանց և կանանց առանձին մասնագիտացված, ինչպես նաև արտաքին տեսքն իդեալական դարձնելու համար նախատեսված այլ ծառայություններ մատուցող սրահները:
Վարսահարդար-ոճաբանը, սակայն, չի սահմանափակվել միայն աղջկական ոճեր ստեղծելով: Նա կերտել է նաև հայկական շոու բիզնեսի տղամարդկանց մի շարք կերպարներ՝ համագործակցելով Արամեի, Հայկոյի, Արման Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի, Արմենչիկի, Մարտին Մկրտչյանի և այլոց հետ:

Լինելով շոու բիզնեսի հետնաբեմում՝ Անին պակաս աստղային համարում չունի: Այնպես որ, այս անգամ կքրքրենք նրա գործունեությունը :):

Թեև Անին մեծ հաջողությունների է հասել իր ոլորտում, իսկ «Ani Avdalyan Image Centre»-ը դարձել է շոու բիզնեսի իմիջ կենտրոնը, վարսահարդար-ոճաբանը չի դադարում սովորել: Անիի համար սովորելը կենսակերպ է դարձել: «Սովորում եմ ամեն օր ու ամենքից. բախվում եմ, համակերպվում, երբեմն վիճում, հաճախ հիանում ու զարմանում պարբերաբար համալրվող ու նորացվող գիտելիքներից, փոփոխվող արժեհամակարգերից ու սկզբունքներից: Ինձ համար սովորելը ապրելու բանաձևի պես մի բան է. ինչպես ասել է Ռենե Դեկարտը՝ եթե մտածում եմ, ուրեմն կամ: Իսկ եթե կամ, ուրեմն պետք է աշխատեմ, արարեմ ու սիրեմ, որ էլի սովորեմ»,- ասաց Անին, ով չկարողացավ առանձնացնել՝ իր ստեղծած կերպարներից որն է առավել տպավորվել իր մեջ, քանի որ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերում: Հենց դրա շնորհիվ միևնույն կերպարը տարբեր մարդկանց դեպքում չի ունենում նույն տեսքն ու չի հաղորդում այն տպավորությունը, ինչ նախորդը՝ դառնալով յուրովի գեղեցիկ և տպավորիչ:

Անիի համար առանձնահատուկ են միջազգային տարբեր մրցույթների ժամանակ կերտած կերպարները, որոնք իրեն հնարավորություն են տվել առավել համարձակ և անկաշկանդ ստեղծագործելու և ստանալու այնպիսի կերպարներ, որոնք առօրյայում գուցե քչերի համար են կիրառելի, սակայն գեղեցիկի, ստեղծագործական մտքի ու մասնագիտական մոտեցման առումով շատ տպավորիչ են:

Վարսահարդարման մեջ արհեստի և արվեստի սահմանազատումը հաճախ մշուշոտ է: Այս առումով Անին իր պատկերացումներն ունի: «Իմ պատկերացմամբ՝ ցանկացած ասպարեզում էլ կարելի է գտնել եզրագծեր բնականի և արհեստականի, բնատուրի և ձեռքբերովի շնորհների միջև: Վարսահարդարությունը ևս բացառություն չէ. բավական է հետևել որոշ մասնագետների գործելաոճին, ձեռագրին ու իրենց աշխատանքի հանդեպ ունեցած ստեղծագործական մոտեցմանը, և հնարավոր կլինի պատկերացնել՝ նա որպես արհեստավո՞ր է ներգրավված ոլորտում, թե՞ արվեստ է փնտրում իր մասնագիտության մեջ: Արվեստագետ և ստեղծագործ մասնագետ լինելու համար, ըստ իս, անհրաժեշտ է ունենալ հարուստ ներաշխարհ և մտապատկերային մեծ պաշար: Ներշնչվելու համար առաջնային է նաև այն, որ կարողանաս գնահատել օտարի աշխատանքը, մրցակցի հաջողությունները, ընդհանրապես՝ մարդուն: Ավելի հստակ՝ արվեստագետը դադարում է լինել այդպիսին, երբ մարդու մեջ տեսնում է միայն հաճախորդի, ոչ թե բնորդի»,- ասաց Անին և հավելեց, որ այսօր շատերն են վարսահարդարությամբ զբաղվում, սակայն նրանցից քչերն են մրցակցային, քանի որ բոլորի միջև մրցակցություն լինել չի կարող. այն լինում է լավի և լավագույնի միջև: Ըստ Անիի՝ մեր երկրում կան լավ մասնագետներ, ովքեր ձգտում են լինել լավագույնը, ինչի համար ինքն ուրախ է: «Նրանց աշխատանքը ստիպում է պարբերաբար աշխատել սեփական մասնագիտական որակների վրա, որպեսզի միշտ մրցունակ, պահանջարկված ու սպասված լինես»,- շեշտեց Անին: Ի դեպ, նրա աշխատանքներն արհե՞ստ են, թե՞ արվեստ՝ կարող ես ինքդ որոշել՝ այցելելով aniavdalyan.com կամ aniavdalyan.am կայքերն ու ծանոթանալով նրա կերտած բոլոր կերպարներին:

Ոճաբանը նշեց, որ վարսահարդար Անին վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյան դարձավ ժողովրդի շնորհիվ. «Ինձ առաջ գնալու հնարավորություն տվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր հավատացին 16-ամյա երազկոտ աղջկան և իրենց գնահատականներով ուղղորդեցին ինձ՝ Անիին դարձնելով Անի Ավդալյան: Շնորհակալ եմ բոլորին, քանի որ նրանք, ովքեր գոնե կես խոսքով աջակցել են ինձ, խթանել են իմ ձգտումն ու նոր բարձունքներ գրավելը:

Ի դեպ, «Ani Avdalyan Image Centre»-ի վարած գնային քաղաքականության մասին. Անին նշեց, որ կենտրոնից կարող են օգտվել բացառապես բոլորը. «Մենք երբևէ որևէ խտրական մոտեցում չենք ցուցաբերում մեր այցելուների հանդեպ՝ անկախ նրանց սոցիալական դիրքից, քանի որ յուրաքանչյուր անհատ ունի իր պատկերացումները գեղեցիկի մասին, իր ճաշակն ու արժեհամակարգը: Չեմ կարծում, թե կլինի մեկը, ով չկարողանա մոտավոր պատկերացնել իր ցանկությունների և հնարավորությունների սահմանը: Ուստի յուրաքանչյուր այցելու իր ցանկություններն ու պահանջները հարմարեցնում է իր հնարավորությունների, միջավայրի ու զբաղեցրած դիրքի հետ: Մեր գործը ցանկացած ծառայություն որակյալ ու լավագույնս մատուցելն է՝ անկախ այցելուի ով լինելուց, նրան մատուցվող ծառայության տեսակից ու արժեքից»:

esyes.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու Մենք չենք բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչին պարզաբանել է Թեհրան–Վաշինգտոն շփումների ձևաչափը Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինիՀայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը Արտակարգ իրավիճակ՝ Սևանում. Մանրամասներ Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Կան զոհեր5 հաղթանակ անընդմեջ․ Ծառուկյանը վերադառնում է և բացահայտ ֆավորիտ է UFC 331-ում WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ Ջուր հավաքեք. Երկար ժամանակ ջուր չի լինելու Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ Վիրավորների թվում երեխաներ կանԵրևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)
Ամենադիտված