Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ 

Վահրամ Փափազյանը՝ 1896-ի հայկական ջարդերի մասին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» գրքից /հատոր առաջին/ մեկ փոքրիկ հատված:

Եվ ահա մի օր, երբ դասարանում նստած` լուռ, զուսպ լսում էինք պարոն Տրդատին, որը ավանդում էր մեզ թվաբանության չորս գործողության օրենքները, բարձրացավ մի անսովոր իրարանցում: Տեսուչ վարդապետի և Գարեգին վարժապետի կարգադրությամբ անմիջապես փակվեցին դպրոցի բոլոր պատուհանները, և դարբասի ծանրափեղկ դռների նիգերը դրվեցին: Մեր հաղթանդամ մշեցի Գրիգորը, մի մեծ մահակով զինված` կանգնեց մուտքի դռան հետև, իսկ տարեց աշակարտներից երկուսը բարձրացրին դպրոցի տանիքին իտալական պետական դրոշակը:

Սահմռկած լսում էինք փողոցից սարսափած մարդկանց աղաղակներ, խանութների շտապ փակվող փեղկերի դղրդոց, մոտակա եկեղեցիների զանգերի անժամանակ զանգահարում, և այս բոլորից հետո` մի ծանր, անբացատրելի լռություն: Միայն մեկ-մեկ լսվում էր հեռավոր աղիողորմ ոռնոցը փողոցի շների, որոնք կարծես հանկարծակի ամայացած ու անշնչացած քաղաքի մահն էին ողբում: Երկար տևեց այս մահասարսուռ սպասողական դրությունը, և ահա հեռվից, շատ հեռվից լսելի դարձավ ու հետզհետե մոտենալով` մեծացավ մի անբացատրելի խուլ թնդյուն, խռպոտ ձայների մի խառնիճաղանջ խաժամուժ, զարհուրելի հայհոյանքներով համեմված, հևիհև վազող մի խուժանային ամբոխի ոտնաձայն և երկաթապատ մահակների զնգոցը սալաքարերի վրա: Մոտակա տներից մեկի դռան ու պատուհանների ապակիների վայրենի խորտակման ձայներից հետո, մեր սարսափած ականջին հասան կանանց և երեխաների աղիողորմ ճիչեր, դաշունահար մարդկանց մահվան հռնդյուններ …

Օտար պետության դրոշակը պահպանեց դպրոցը և հարյուրից ավելի աշակերտների կյանքը: Ջարդարար խուժանը հեռացավ ավարով բեռնավորված, իր հետև թողնելով արյունի, առևանգման ու խուժդուժ մահվան զորհուրելի տեսարանը:

1896-ի ջարդերն էր այդ:

Առաջին անգամ իմ կյանքում զգացի, թե մարդը կարող է մարդուն սպանել …

Օրը մթնում էր, աշակերտներին չէին թողոնւմ դպրոցից մենակ դուրս գալ: Վախեցած ծնողները մեկ-մեկ գալիս ու տանում էին իրենց զավակներին: Հայրս նույնպես եկավ և արդեն մութ փողոցներով, ինձ պինդ գրկած, շտապ հասցրեց մեծ հորս տունը, որը մոտ էր դպրոցին ավելի քան մեր բնակարանը, ուր արդեն հավաքվել էին մայրս, քույրերս և եղբայրս:

Սարսափելի գիշեր էր: Մեր քուրդ ծառա Հյուսեինը, զինված, պահակ էր կանգնել դռան հետև: Լույսերը մարած, մթնում նստել էինք բոլորս, ընդարձակ քարաշեն տան վերնահարկի մի սենյակում:

Փողոցից անցնող արյունածարավ խուժանի վայրենի աղաղակները մեկ-մեկ պատռում էին գիշերվա լռությունը. հեռավոր հունական եկեղեցի Այա Թրյադայի ահազանգը ողբում էր անընդհատ և Ոսկեղջյուրի ափերի հայաշատ թաղերից մինչև մեզ էր հասնում կոտորածի խուլ թնդյունը:

Օ՛հ, հեռավոր աղիողորմ այդ ձայնը, գիշերվա մթի միջից … ո՛չ կմոռանամ, ո՛չ էլ կներեմ: Եվ անգիտակից, վայրենի խուժանի արարքը չէ, որ թելադրում է ինձ այս տողերը, այլ նրան զինող ու գրգռող, ամբարտավան, մարդատյաց, բռնակալ ինքնակալությունը, առավել ևս այդ ինքնակալության թև ու թիկունք եղող և իրենց քաղաքակրթության ռահվիրա հորջորջող թագակիրները:

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ամենադիտված