Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ 

Նա կերտեց նաև իր «Մատյան»-ը, որը մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Գրիգոր Նարեկացի» (տես նաև՝ «Գրիգոր Նարեկացուն մեղադրում էին աղանդավորության մեջ», «Նա նման է հորիզոնի… երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող». Գրիգոր Նարեկացի») հոդվածը, որը ընդգրկված է նրա «Երկերի ժողովածու 3»-ում:

Միայն մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր «Մատյան»-ը, որը մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ «Մատյանն» անկործանելի է ստուգապես:

Գրքերն էլ ճակատագիր ունեն, որ բնավ էլ նրանց վերնագիրը չէ: Եվ «Մատյան»-ի ճակատագիրը նույնքան անկրկնելի է, որքան իր էությունն ու հորինվածքը:

Հեղինակն իր գիրքը որակել է ոչ միայն իբրև ստեղծաբանություն (այսինքն՝ բանաստեղծություն), այլև երգ, նվագ, մինչևիսկ «չափաբերականք» (այսինքն՝ ոտանավոր), սակայն «Մատյան»-ը իբրև այդպիսին ընկալվեց համեմատաբար վերջերս միայն: Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես «Նարեկ»՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել: Եվ զարմանալին այն է, որ Նարեկացին հենց ինքն է դա կանխագուշակել իր գրքի սկզբում. «Այս մատյանն ընթերցողների սրտերը դարձրու հստակ, բժշկիր նրանց հոգիները և հանցանքները սրբիր... Եթե անձնական ցավի մի մահացու վտանգ պաշարի որևէ մեկին՝ թող սրանով գտնի փրկությունը հույսով ապրելու»...

Նարեկացու կանխագուշակումը կատարվեց: Ու եթե ժողովուրդներն իրենց մեծ բանաստեղծներին անմահացնում են համարյա միատեսակ, ապա հայ ժողովուրդը իր այս մեծին անմահացրել է նույնքան արտակարգորեն, որքան արտակարգ էր նույն ինքն այդ մեծը. դարեր շարունակ նրա գիրքը համարվել է ՀՐԱՇԱԼԻՔ, և դարերն ապացուցեցին, որ իսկապես էլ հրաշալիք է դա...

***

Նարեկացու «Մատյան»-ը մեր բանաստեղծության ամենածավալուն երկն է: Եվ նրա մշտախայտանք ալեխաբությանը համեմատելու համար մեր հայրենի բնությունը օրինակ չի տալիս. բաղդատության համար հարմար չի գալիս ո՛չ Վանա ծովակը, ո՛չ էլ Սևանա լիճը. ծով է պետք, որ չենք ունեցել, ու եթե ունենք՝ հենց այս «Մատյանն» է: Բայց, ինչպես գիտենք, ծովերն անգամ ափունք ունեն: Եվ Նարեկացու ծովածավալ ու ծովատրոփ այս «Մատյանն» էլ ունի իր ափունքը, որ կարելի է ձևակերպել ընդամենը երեք բառով. «ՄԵՂԱՅ-ԿՈՐԵԱ-ՈՂՈՐՄԵԱ»: Ավելի քան 8500 տողանոց այս գիրքը, որին «կաղապար» բառը չի փակչում այնպես, ինչպես սատանան խաչին, այս գիրքը, որ ունի 95 գլուխ, գրված է ոչ այլ կերպ, քան հենց սույն եռամասնյա պարզ կաղապարով. «մեղանչել եմ - կորչում եմ - փրկիր»: Եվ անկարելի է չապշել՝ տեսնելով, թե ինչպես է ամեն գլխում բոլորովին նոր ձևերով ասում միևնույնը՝ 95-ը բազմապատկելով 3-ով և ստացված գումարը բազմապատկելով... անսահմանությամբ: Արդարացվող չափազանցություն է, թե Անին ուներ 1001 եկեղեցի: Աններելի նվազեցում կլինի, եթե ասվի, թե Նարեկացին իր «Մատյան»-ում կառուցել է ընդամենը 1001 «եկեղեցի», որ նրա վերադիրներն են, մակդիրները, փոխաբերությունները, դիմառնությունները, հարասությունները: «ԵՍ ՇՆՉԱԿԱՆ ՄԻ ՄԱՏՅԱՆ ԵՄ՝ ներսից ու դրսից բարդված ողբերով ու ձայներով», - ասում է բանաստեղծը դիմառնաբար: Եվ հիազարհուր է նրա այդ «շնչական»-ությունը. նա կարծես շնչում է ոչ թե սովորական թոքերով, այլ գործող հրաբուխի զույգ խառնարաններով: Ընթերցողն, ակամա, ստիպված է լինում շնչակցվել նրան, բայց շուտով, իր թոքերի մսեղեն ցավով, զգում է, որ անկարելի է դա. ու շնչակտուր է լինում: Րոպեական դադար, կարճատև լռություն: Բայց դա էլ լոկ այն բանի համար, որ իսկույն ևեթ գոչի. «ԼՍԻՐ ՍՐՏԻՍ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»: Իսկ այդ լռությունն էլ, իր իսկ վկայությամբ, այլ բան չէ, քան «ՄԵԾԱՁԱՅՆ ՀՆՉՈՒՄ ԵՐԿԱՐԱԳՈՉ»:

«Մեղայ - կորեա - ողորմեա»:

Երբ իր մեղանչումից է խոսում և իր կորնչումից, ասես արտաշնչում է հալած կապար, ինչի վրա են ընկնում հրահեղուկ բառերը՝ այրվածքի խարան են թողնում ու ճենճահոտ: Իսկ երբ աղաչում է գութ և պաղատում ողորմություն, ասես ներշնչում է մրրիկ և արտաշնչում փոթորիկ` ամեն ինչ նախ ներառելով ու դարձնելով պատկեր ու վերադիր, փոխաբերություն ու մակդիր, ապա այս ամենը վերամղելով դեպի արդարաբնակ երկինքները:

Նրան բնութագրող առաջին ածականը պետք է լինի ԱՍՏՎԱԾԱԽՈՒՅԶԸ: Բայց նա Աստծուն հետախուզում է ոչ թե պարզապես ի սեր Աստծու, այլ հանուն Մարդու: Ուստի և նա մեկն է աշխարհիս այն սակավաթիվներից, որոնց մականունն է ՄԱՐԴԱԽՈՒՅԶ: Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն: Ուստի և նա, ըստ էության, մեծատառ է գրում ոչ միայն Մարդը, այլև ՈՄՆ-ը: Մեսրոպատառ ոչ մի գրքում մարդն այնքան չի մերկացվել ներքնապես, որքան այստեղ: Ըստ քրիստոնեական հավատալիքի, Ահեղ Դատաստանի օրը մարդկանց կառուցվածքը շրջվում է, մարմինը դառնում է աստառ, հոգին՝ երես: Իր գրքում այսպես է շրջված ոչ միայն Մարդը, որ ինքն է, այլ նաև Ոմն-ը, որ մարդկային արարածներից յուրաքանչյուրն է: Իրենից վեց դար հետո ծնված մեծ անգլիացու շնորհիվ աշխարհն ստացավ մարդու սքանչելի գովերգությունը՝ Համլետի բերանով: Բայց նույնիսկ Շեքսպիրն ինքը կգերադասեր իր այս մեծ նախորդի նույնատիպ խոսքը. «Մարմինդ կրող ու տանող երկու միակցորդ-խորհրդակից ոտներիդ վրա, ահա, դու հրեշտակի ձևով ես կառուցվել, որպեսզի քո կրկնաբարձ վերսլացիկ բազուկներով, իբրև թռչելու թևերով, հայրենական աշխարհիդ նայես բարձրերից... Մարմնիդ աշտարակի վրա, իբրև բազմականթեղյան ճրագ, գլխիդ բոլորությունը հաստատվեց, որպեսզի դրանով չօտարանաս Աստված տեսնելու շնորհից և մնայնություններդ իմաստասիրես: Բանականության պատվով ճոխացար կրկնակի, որպեսզի քեզ պարգևված բարեմասնություններիդ հաղթանակից խոսես քո անարգել լեզվով: Քո ձեռքերով, որ հարմարապես ճյուղավորված են շառավիղներով մատներիդ, և իրենց նույնատիպությամբ աստծո ամենաբաշխ աջի գործակից-կցորդն են, գործելուդ և կառուցումներդ տնօրինելու համար աստվա՜ծ կոչվեցիր: Երեք հարյուր վաթսուն հոդերով դու շաղկապվեցիր՝ նրանց միացնելով քո մեջ պատշաճող ազդողական հինգ զգայարաններիդ թիվը, որպեսզի արտաքնապես և առերևույթ նյութեղեն քո տեսքը չմնա մտքիդ դիտման համար անքննադատելի»... Մարդը Նարեկացու համար «եզակի պատկերն է աստծոյ», ուստի և նա աստծու հետ «աղերսախառն դատի նստելով»՝ հազար ձևերով դատաքննում է միևնույն կոչական հարցականը. «Մի՞թե... պիտի անպատվես նյութը քո պանծալի հարստության... չպահես պսակիդ պայծառության զարդը վայելուչ», որ մարդն է և միայն մարդը:

Նյութը` Ք. Ա.–ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ամենադիտված