Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները 2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո Սոային Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում 

Աստղային ԿառեMANIA

Հասարակություն

Կառե սանրվածքի ժամանակակից դրսևորումներից մեկը բոբ կառեն է, որը 20-րդ դարի ամենասկանդալային սանրվածքն է: Դրա հեղինակը ֆրանսիացի ոճաբան-վարսահարդար Անտուան դը Պարին է: Ասում են՝ այդ տարիներին բոբ կառեի պատճառով կանանց ազատել են աշխատանքից, իսկ վարսահարդարման պահպանողական սրահները պարզապես մերժել են այդ կտրվածքը պատվիրող հաճախորդներին: Բայց անցավ որոշ ժամանակ, և բոլորը հասկացան, որ բոբը ունիվերսալ է, միաժամանակ՝ կանացի: Ամերիկացի դերասանուհի Մերի Էնն Ջեքսոնը դարձավ առաջին հայտնիներից մեկը, ով փորձեց այդ կտրվածքը: Նրան հետևեցին շատերը՝ համր կինոյի աստղ Լուիզա Բրուկերսը և դերասանուհի Կլարա Բոուն: Անգամ հանրահայտ Կոկո Շանելն էր բոբի կրքոտ երկրպագու:

Եվս մեկ ակնհայտ առավելություն. բոբը սազում է գրեթե բոլոր կանանց՝ անկախ տարիքից ու դեմքի ձևից: Առանձնացվում են բոբի մի քանի տեսակներ.

1. Դասական բոբը առանց մազափնջի՝ չոլկայի, ամենաունիվերսալ կտրվածքն է: Այն կարող է կատարյալ սանրվածք լինել բիզնես-լեդիների համար, քանի որ թույլ է տալիս հեշտ և արագ ստանալ գեղեցիկ սանրվածք կլոր սանրի միջոցով:
2. Ընդգծված բոբ. այս սանրվածքը բավականին հեշտ է, պարզ բոբ միջին երկարության՝ ընդգծված մազափնջով:
3. Ասիմետրիկ բոբ. այս տարբերակն ավելի կանացի է: Մազերը ծոծրակի մոտ չափազանց կարճ են, սակայն աստիճանաբար երկարում են դեմքի ուղղությամբ: Մի կողմից մազերը գրեթե հասնում են ուսերին, մյուս կողմից՝ կզակին: Այս կտրվածքն ավելի շատ սազում է կլոր դեմք ունեցողներին:
4. Ռետրո բոբ. բոբի այս տեսակը՝ գագաթից իջնող կարճ մազափնջով և ընդգծված ալիքներով, հիշեցնում է 1970-ականները: Այս սանրվածքում կարևորը մազափնջի հարդարման եղանակն է. այն պետք է հարդարել նուրբ գանգուրներով' ճակատի ուղղությամբ, որը պետք է գրավի միայն ճակատի վերին հատվածը:
5. Ջազ բոբ. այս սանրվածքում մազափունջն առաջնային դեր է կատարում: Որքան այն կարճ լինի, այնքան լավ, իսկ մազերի ծայրերը ոլորվում են դեմքի ուղղությամբ: Եթե ձեր դեմքը կլոր է կամ քառակուսի, ցանկալի է, որ մազերը կզակից երկար չլինեն: Սա բոբի ամենաէլեգանտ տարբերակն է, որը չափազանց զգացմունքայնություն և կիրք է հաղորդում: Այս տարբերակն առավել համարձակ ու ինքնավստահ կանայք են նախընտրում:
Բոբ կառեն նախընտրող կինը հավասարակշռված է և խելամիտ: Բայց նա հաճախ դժգոհ է իր ընտանեկան կյանքից և աշխատանքից, չի կարողանում գնահատել այն, ինչ ունի:

Վիկտորյա Բեքհեմ
Վիկտորյա Բեքհեմը բոբ կառեի անդավաճան նվիրյալներից է, ով 2007-ին իր երկար մազերը փոխարինեց հենց այս սանրվածքով: Նա այսօր համարվում է բոբ կառեի «իկոնա», ում կառեն չի խանգարում զանազան սանրվածքներ փորձել: Եթե երբեմն լուսանկարներում Վիկտորյային տեսնես երկար մազերով, ուրեմն նա հատուկ է արհեստական միջոցներով երկարացրել դրանք, սակայն, ինչպես ինքն է ասում, բոբ կառեն իր ամենասիրած սանրվածքն է:

Անի Քոչար
Վերջերս կառե սանրվածք է ընտրել նաև «Անի Քոչար փրոդակշն» գլխավոր տնօրեն Անի Քոչարը: Թեև Անին անդավաճան երկարավարս էր արդեն երկար տարիներ, բայց հանգամանքերի բերումով նա նախընտրեց բոբ կառե սանրվածքը:

Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն այս տարվա «Տաշիր» մրցանակաբաշխությանը ներկայացավ կարճ սանրվածքով: Բոլորը կարծեցին, թե երգչուհին կտրել է մազերը՝ կրկին նախապատվությունը տալով կառեին: «Տաշիրի» իմ սանրվածքը որոշվել է ելույթից րոպեներ առաջ. մտածում էինք՝ ուղիղ, երկար վարսերո՞վ լինեմ, թե՞ հավաքած: Վերջնական որոշումս հավաքածն էր և, իհարկե, պետք էր Անի Ավդալյանի պես մասնագետ, որ կարողանար այդքան կարճ ժամանակում աներ ճիշտ այնպես, ինչպես ես էի ուզում և իր վարպետության շնորհիվ էր, որ բոլորը կարծեցին, թե մարզերս կտրել եմ»,- ասաց Սիրուշոն:

Անահիտ Սիմոնյան
Շատ ավելի վաղուց երկար մազերը կարճ կառեով փոխարինեց երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ ժամանակ առ ժամանակ արհեստական միջոցներով երկարացնելով դրանք:

Ռիհաննա
Ռիհաննան այն երգչուհիներից է, ով շատ հաճախ է սանրվածքային ոճական փոփոխությունների դիմում. ժամանակ առ ժամանակ նրա երկար մազերը փոխարինվում են հենց բոբով: Բայց նա, ի տարբերություն Վիկտորյայի, այս սանրվածքին հաճախ է դավաճանում :) Արտասահմանյան կայքերից մեկում կատարված հարցմանը, թե «Վիկտորյա և Ռիհաննա. ո՞ւմ է ավելի շատ սազում բոբ կառեն», ավելի շատ ձայներ ստացել էր հենց Վիկտորյա Բեքհեմը:

Քրիստինե Պեպելյան
Մշտապես երկարավարս, շիկահեր Քրիստինե Պեպելյանը ևս հետ չմնաց նորաձևության միտումներից՝ նախընտրությունը տալով կառեին:

Լերա Կուդրյավցևա
Ռուսական շոու-բիզնեսի այս վառ ներկայացուցչին մազերը բոբ-կառե կտրել համոզել է Սերգեյ Լազարևը և շատ ճիշտ է արել:

Կայա Խուրշուդյան
Երիտասարդ դերասանուհի Կայա Խուրշուդյանը կարծես սանրվածքային կտրուկ փոփոխությունների կողմնակից է: Արդեն կես տարի հանդես է գալիս կառե սանրվածքով: Կայայի խոսքերով՝ սա հերթական փոփոխությունն էր. «Շերտ-շերտ կտրված մազերից հետո փոփոխություն էի ուզում ու քանի որ սիրում եմ կտրուկ փոփոխություններ անել, ընտրեցի հենց կառե սանրվածքը: Բայց այժմ զղջում եմ և փորձում եմ մազերս կրկին երկարացնել. ճիշտ է, գույնը չեմ փոփոխի, բայց այսուհետև ուզում եմ երկար մազեր ունենալ»: Դերասանուհին նշեց նաև, որ այս սանրվածքից հետո իրեն հաճախ են ասում, որ սազում է և ավելի երիտասարդ է երևում:

Երգչուհի Էմմին ԱՄՆ-ում մազերը կարճ կտրելուց հետո կարծես երկարացնում է դրանք. այս շրջանում նրա մազերը կառե են:

Իսկ Աստղիկ Ալավերդյանի կառեն էլ թարմ տեսք է հաղորդել նրան:

Հասմիկ Կարապետյան

Մշտապես երկար սանրվածքով երգչուհի Հասմիկ Կարապետյանը նույնպես նախընտրեց կառեն: Հասմիկի համոզմամբ՝ շատ պատահական ընտրեց սանրվածքի այս ձևը: «Ժամանակ առ ժամանակ ցանկանում եմ որևէ փոփոխություն անել. հոգնել էի երկար մազերից: Բայց պետք է նշեմ, որ ինձ համար այս սանրվածքը շատ սովորական է, քանի որ երիտասարդ տարիքում միշտ էլ իմ մազերը կառե են եղել: Սանրվածքների հարցում կտրուկ փոփոխությունների շատ դժվարությամբ եմ դիմում, իսկ կառեն ոսկե միջինն է, որ կարող էի ընտրել երկար վարսերից հետո»,- ասաց երգչուհին: Նա նշեց նաև, որ այս սանրվածքը ընտրելուց հետո իրեն հաճախ են ասում, որ երիտասարդացել է: Սակայն երգչուհին որոշել է կրկին երկարացնել մազերը և շատ հետաքրքիր գույն հաղորդել դրանց. դե ինչ, սպասենք Հասմիկի սանրվածքային մյուս փոփոխությանը:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ
Ամենադիտված