Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ի՞նչ է սպասվում Սերժ Սարգսյանի երդմնակալությանը

Վերլուծական

Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են: Մարզահամերգային համալիրում վերջին «շտրիխներն» են արվում. արարողության համար անհրաժեշտ ամեն ինչ կազմակերպված է, հրավերներն ուղարկված են, հյուրերի մեծ մասն արդեն իսկ ժամանել է: Որքան էլ ասվում էր, թե արարողությունն աչքի չի ընկնելու առանձնապես բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ, այնուամենայնիվ, դատելով հյուրերի ցանկից՝ այն պակաս ներկայացուցչական չէ:

Ճիշտ է, ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ էլ Բարաք Օբաման ներկա չեն լինի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը (նրանց բացակայությունը, սակայն, չարժե կապել Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնի հետ), սակայն փոխարենը կլինի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախապես հայտնի էր, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս ներկա է լինելու, սակայն վերջինս, ի դժբախտություն իրեն, «հաջողացրեց» Թուրքիայում ձեռքը կոտրել և այդպիսով զրկվել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու հնարավորությունից:

Ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը ներկայացված կլինի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի մակարդակով, ով ժամանակին՝ մինչև Դմիտրի Մեդվեդևի հայտնությունը, համարվում էր Վլադիմիր Պուտինի առավել հավանական փոխանորդը և ում հետ անձամբ Սերժ Սարգսյանը տարիների գործընկերության փորձ ունի, հատկապես երկուսի՝ պաշտպանության նախարար աշխատած տարիներին: Ռուսաստանից, իհարկե, այլ պատվիրակներ էլ կլինեն, ինչպես օրինակ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և այլք:

Բարձրաստիճան հյուրերի թվում են Արգենտինայի փոխնախագահ, սենատի նախագահ Ամադո Բուդուն, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևը, Ղազախստանի խորհրդարանի փոխնախագահ Ջակուպով Կաբիբուլա Կաբենովը, ՉԺՀ քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Չժաոսին, Լիբանանի պետնախարար Մարվան Խերեդդին, ինչպես նաև խորհրդարանական ու կառավարական պատվիրակություններ Չեխիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռումինիայից, Կանադայից, Մոլդովայից, Միացյալ Թագավորությունից, Ճապոնիայից, Իսպանիայից, նույնիսկ Ալժիրից:

Միջազգային կազմակերպությունները ևս չեն շրջանցի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը. ՀԱՊԿ-ը ներկայացված կլինի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մակարդակով, ներկայացուցիչներ կլինեն նաև ՆԱՏՕ-ից և ՍԾՏՀ-ից: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական երդմնակալությանը ներկա գտնվելու համար Հայաստան է ժամանել նաև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Ներկա կլինեն նաև 70-ից ավելի դեսպաններ և դիվանագիտական այլ ներկայացուցիչներ:

Տեղական նշանակության հյուրերի թվում ամենաբարձրաստիճանը այս պահի դրությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես և նրա հայացքները կիսող քաղաքական կուսակցություններն ու գործիչները չեն մասնակցի ՀՀ նախագահի երդմնակալությանը: Տեր-Պետրոսյանից, ըստ վերջին տեղեկությունների, որոշել է հետ չմնալ նաև ԲՀԿ կուսակցության առաջնորդ, ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս դարձյալ «վոյաժների» մեջ է և մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ ներկա չի գտնվի՝ հենց հանրապետությունում չլինելու պատճառով: Ի տարբերություն շեֆի՝ նախագահի երդմնակալությանը, սակայն, ԲՀԿ-ականների ներկայություն սպասվում է. ամենայն հավանականությամբ, հերթական անգամ կորդեգրվի «կուսակցությունից անկախ, անձնական դիրքորոշմամբ ներկա գտնվելու» թեզը:

Ազգային ժողովի վաղվա հատուկ նիստին պաշտոնապես չի մասնակցի նաև ՀՅԴ խմբակցությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ ձևավորվելիք կառավարությունում դաշնակցականներին, ի հեճուկս նրանց գործադրած համառ ջանքերի, որևէ «փայ» չի հասնի, ինչն էլ, ըստ էության, երևի թե ընկել է նման դիրքորոշման հիմքում: «Ժառանգություն» խմբակցությունը ևս չի լինի, քանի որ իր համար շատ ավելի լուրջ գործով է զբաղվելու. համընթաց Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Նոր Հայաստանի» երդմնակալությունը:

Ազգային ժողովի հատուկ նիստին բացի օրենսդիրներից ներկա կլինեն նաև գործադիրի անդամները, տեղական ինքնակառավարման մարմինների, մտավորականության, գիտության, գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ սփյուռքահայեր: Ինչպես հարկն է ներկայացված կլինի նաև հոգևոր դասը: Ընդհանուր թվով՝ շուրջ 2000 հոգի: Լրագրողները ևս ներկա կլինեն և կաշխատեն իրենց հատկացված սրահում, որտեղ կլինի նաև հյուրասիրություն:

Վաղը Սերժ Սարգսյանը դուրս կգա Բաղրամյան 26-ից, կուղևորվի Մարզահամերգային համալիր, կերդվի, որից հետո Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը կթևակոխի իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Երդմնակալության այս արարողությունը համեմատության եզր անգամ չունի 2008-ի երդմնակալության հետ. մնում է հուսալ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումն էլ անհամեմատելի կլինի նախորդ պաշտոնավարման հետ: Այս անգամ արդեն Սերժ Սարգսյանի ձեռքերը ոչ ոք չի «բռնել» և որևէ օբյեկտիվ խոչընդոտ «Ապահով Հայաստանի» կառուցման ճանապարհին, ըստ էության, չկա: Եթե իհարկե, նախագահական քարոզարշավի ընթացքում խոստումները տրվում էին կատարելու մտադրությամբ...

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված