ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորելու առաջարկն Արմեն Երիցյանին հաճելի չի եղել
Քաղաքական
Այսօր Արաբկիր համայնքում բնակիչների հետ կարճատեւ հանդիպման ժամանակ ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը անկեղծացավ. «Երբ ինձ առաջարկեցին լինել ցուցակի առաջին համարը, ինձ համար այդքան էլ հաճելի չէր: Մտածում եմ՝ իսկ ինչի՞ համար է դա պետք, որովհետեւ ոչ թե վայելում ես, այլ չարչարվում ես»:
aravot.am-ի փոխանցմամբ պարոն Երիցյանը հանդիպմանն անդրադարձավ քաղաքի ապօրինի շինարարությանը, վերելակների խնդրին եւ ասաց, որ այդ հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են լինելու. «Երեւանցին քնից պետք է զարթնի: Տեսնում եք երեւանցին համարյա հարգանք չունի: Տեսնում ենք, որ ամեն ժամանակ ինչ-որ մեկը գալիս է երեւանցուն թելադրում է, բայց կարծում եմ՝ երեւանցիների ղեկավարը պետք է լինեն երեւանցիները»: Նա նաեւ հավաքվածներին ասաց, որ իրենց ծրագրերը պետք է կյանքի կոչեն միասին.
«Երեւանցիները պետք է վերջիվերջո հասկանան, որ Երեւանի տերն ու տիրակալը երեւանցիներն են: Այնպես պետք է անենք, որ մեր խոսքը հասցնենք եւ ասենք ինչ ենք ուզում…Ես մի վատ թերություն ունեմ՝ չեմ կարողանում սուտ խոսել, դա իմ լուրջ խնդիրն է, որ մեկ-մեկ պետք է կարողանաս նաեւ սուտ խոսել, բայց ես չեմ կարողանում: Եթե մի բան խոսք եմ տալիս, ուրեմն պետք է մինչեւ վերջ անեմ: Գտնում եմ, որ կարող ենք անել ավելին եւ անելու ենք»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան