«Բենթլի»–ով վթարի ենթարկվածը եղել է «Ալրաղացի Լյովի» փեսան
Հասարակություն
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը 02:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի եւ Պուշկին փողոցի խաչմերուկում բախվել էին «Բենթլի» մակնիշի 10 NN 010 համարանիշի եւ «ՎԱԶ 21 102» մակնիշի Լ 19 13 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի վայրում ավագ քննիչին տեղեկացրել են, որ «Բենթլի»–ն վարել է Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Արմեն Կիրակոսյանը, իսկ «ՎԱԶ 21102»-ը Նոր Արեշի բնակիչ, 23-ամյա Արսեն Ղազանչյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իրականում «Բենթլի»–ն վարել է ոչ թե Ա. Կիրակոսյանը, այլ Երեւան քաղաքի Թումանյան 30 շենքի բնակիչ, 36-ամյա Սուրեն Ղազարյանը, որն աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ մայոր: Ըստ ֆոտոլրագրողի, ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերը պետք է փոխանցվեն Հատուկ Քննչական ծառայություն:
Ի դեպ, Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Ղազարյանը ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյով մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանի փեսան է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան