«Սիթին» ուժեղ էր «Յունայթեդից» (տեսանյութ)
Սպորտ
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում տեղի ունեցավ մանչեսթերյան դերբին՝ «Յունայթեդը» հյուրընկալեց «Սիթիին»:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Երեք գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում: Նախ 51-րդ րոպեին «Սիթիին» առաջ մղեց Միլները։ 8 րոպե անց Կոմպանին ինքնագոլի հեղինակ դարձավ: Սակայն Ռոբերտո Մանչինիի սաներին հաջողվեց հաղթանակ կորզել։ 79-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակը դարձավ Սերխիո Ագուերոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան