Ըստ Գալուստ Սահակյանի՝ պատգամավորների 80 տոկոսը կմասնակցի Սարգսյանի ինաուգուրացիային
Հայկական Մամուլ
Երեկ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարեցին, որ իրենց խմբակցությունները չեն մասնակցի այսօր ԱԺ հատուկ նիստին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
«Հրապարակը» գրում է, որ Ծառուկյանի խոսնակը հստակեցրել է, որ ԲՀԿ առաջնորդը ևս չի մասնակցի, նախօրեին նա գործերով մեկնել է
Հայաստանից: Իսկ ԲՀԿ պատգամավորնե՞րը: «Մենք դեռ այդ հարցով խորհրդակցություն չենք արել, հավանաբար, վաղը պատասխան կտրվի այդ հարցին»,- ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Իսկ ավելի հավանական է, որ կմասնակցե՞ք, թե՞ հակառակը: Խոսնակն ասաց, որ ինքը ենթադրական հարցերի չի պատասխանում:
Նշենք, որ այս նիստից պատգամավորների բացակայությունները կհամարվեն անհարգելի, Աժ կանոնակարգ-օրենքն այլ հետևանքներ չի նախատեսում: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ համոզմունք է հայտնել, որ պատգամավորների 80 տոկոսը կմասնակցի ինաուգուրացիային:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը