Չինացիները նեղացել են և հեռանում են Հայաստանից
Հայկական Մամուլ
Անցած տարվա փետրվարին հայտարարվեց Հայաստանում երկաթի 3 խոշոր հանքավայրի շահագործման մեկնարկի մասին: Ըստ այդմ՝ չինական «Ֆորչյուն օյլ» ընկերությունը պետք 1500 միլիոն դոլար ներդներ հանքի շահագործման համար:
Երեկ, սակայն, լրատվական կայքերը տեղեկություններ հաղորդեցին, որ չինացիները փոշմանել են և հեռանում են Հայաստանից: Այս
տեղեկությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում չհաստատեցին և չհերքեցին:
«Հայկական ժամանակը» գրում է, որ չինացիները կանխիկ 24 միլիոն դոլարով գնել էին հանքի շահագործման իրավունքին տիրապետող մի ընկերության բաժնետոմսերի մի մասը: 300 դոլար կանոնադրական կապիտալով այս ընկերությունը գրանցված է օֆշորներում և պատկանում է քաջ հայտնի Վարդան Այվազյանի որդուն և Տիգրան Արզաքանցյանին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը