Սերժ Սարգսյանի նոր հնգամյակը
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Փետրվարի 18-ին պաշտոնական տվյալներով հաղթանակ տարած թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, ձեռքը Սահմանադրության մայր օրինակի և հայերեն հնագույն ամբողջական ձեռագրի՝ 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանի» վրա՝ երդվել է.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան