Միխայիլ Սաակաշվիլին թիկունքի 2-րդ վիրահատությունն է տարել
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ստամբուլի հիվանդանոցներից մեկում թիկունքի երկրորդ վիրահատությունն է տանում. երկուշաբթի երեկոյան հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ նախագահի մամլո քարտուղարությունը հաստատել էր թուրքական ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, թե Սաակաշվիլին ընկել է հեծանիվից և կոտրել ձեռքը:
«Հեծանիվով ամենօրյա մարզումների ժամանակ նախագահ Սաակաշվիլին վնասել է ձեռքը: Ստամբուլի հիվանդանոցում զննում անցնելուց հետո նրա մոտ ախտորոշել են թիկունքի եռակի կոտրվածք: Այդ հիվանդանոցում էլ նախագահին վիրահատել են»,-ասված է Facebook սոցիալական կայքում Սաակաշվիլիի պաշտոնական էջում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան