Մեսսին կմասնակցի խաղին, թե՝ ոչ, ոչինչ չի փոխում. Անչելոտի
Սպորտ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսայի» հետ պատասխան խաղից առաջ խոսել է խաղի ակնկալիքների մասին։
«Մենք պետք է պաշտպանվենք, սակայն մեր նպատակը ոչ միայն դրանում է, այլև մեզանից պահանջվում է նաև խիզախություն:
«Բարսելոնայում» կխաղա Մեսսին, թե՝ ոչ, մեզ համար դա ոչինչ չի փոխում: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար մենք, միևնույն է, պետք է հաղթենք»,-Անչելոտիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան