Ֆրանչեսկո Տոտին՝ հռոմեական դերբիների ռեկորդակիր
Սպորտ
Ֆրանչեսկո Տոտին կրկնեց Դա Կոստայի և Դելվեկիոյի ռեկորդը՝ հռոմեական դերբիներում խփած գոլերի քանակով. տեղեկացնում է իտալական մամուլը:
«Ռոմայի» հարձակվողն Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Լացիոյի» հետ խաղի ժամանակ 57-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով դարձավ գոլի հեղինակ և մտավ հռոմեական դերբիների պատմության մեջ:
Սա Տոտիի 9-րդ գնդակն էր «Լացիոյի» դեմ խաղերում, ինչով էլ Տոտին հավասարվեց Դինո Դա Կոստային և Մարկո Դելվեկիոյին:
«Իհարկե, ձգտում էի հասնել այս հաջողությանը: Սա իմ ամենահիանալի ռեկորդն է, սակայն ավելի շատ կցանկանայի հաղթել այս խաղում»,- նշել է Տոտին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան