Սամվել Բալասանյանը գնահատականներ չի տալիս
Քաղաքական
Գյումրիի քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը գնահատականներ չի տալիս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերաբերյալ: Այս մասին այսօր` ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը Բալասանյանը:
«Եկե՛ք ես գնահատականներ չտամ, տարբեր ոլորտներ կան, տարբեր բարեփոխումներ կան: Հիմա մենք մտածենք մի ուղղությամբ, մի տեղ շատ լավ է, մի տեղ ինչ-որ թերություն կա, մի տեղ խնդիրներ կան, չենք հասցրել, գումար չկա երկրում, ճիշտն ասած, չի հավաքվում այդքան գումար, բոլորն էլ կցանկանան, որ իդեալական ծաղկող երկիր ունենանք, բայց դրա հետ, կարծում եմ, պետք է համընկնեն մարդու ցանկություններն ու հնարավարությունները: Եթե համընկնի, ամեն ինչ լավ կլինի, եթե չի լինում, բնականաբար, կլինեն թերություններ, որոնք այսօր կան մեր երկում»,-ասաց Բալասանյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան