Ամեն ինչ կանենք, որ «Ռեալի» հետ խաղում հրաշքի հասնենք. Ֆատիհ Թերիմ
Սպորտ
Թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտարարել է, որ իր ակումբն ունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Համոզված եմ, որ իմ ֆուտբոլիստներն ունեն հաղթանակ տոնելու կամք և ցանկություն: Մենք ամեն ինչ կանենք, որ հրաշքի հասնենք: «Գալաթասարայի» համար ամեն ինչ այլ կերպ կնթանար, եթե կարողանայինք արտագնա խաղում գոլի հեղինակ դառնալ: Սակայն ոչինչ անել չենք կարող, սա ֆուտբոլ է: Դեղին քարտի պատճառով մենք զրկվեցինք մեր լավագույն խաղացողից՝ Բուրաք Յիլմազից: Սակայն ունենք այլ լավ հարձակվողներ»,-նշել է Թերիմը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան