Մոուրինյուն պաշտպանեց Կասիլյասին. նա ոչ թե լավ է մարզվում, այլ՝ շատ լավ
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ակումբի նախկին մարզական տնօրեն Արիգո Սակիի խոսքերը. վերջինս նշել էր, որ Իկեր Կասիլյասը երբեք լավ չի մարզվել, և ինքը կողմ է Մոուրինյուի որոշմանը՝ Դիեգո Լոպեսին խաղադաշտ դուրս հանելու վերաբերյալ:
«Անցյալը ինձ չի հուզում: Ինձ հետաքրքրում է ներկան և ապագան: Կարող եմ ասել, որ Կասիլյասը մարզվում է ոչ թե լավ, այլ՝ շատ լավ: Եվ դա լավ է ոչ միայն Կասիլյասի համար, այլև «Ռեալի»: Արդեն գիտեմ՝ «Գալաթասարայի» հետ խաղում ովքեր են դուրս գալու խաղադաշտ, ընտրություն եմ կատարել նաև Բենզեմայի և Իգուայինի միջև: Սակայն հիմա չեմ բացի բոլոր գաղտնիքները»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան