Հիմար Պելեն նրանցից մեկն է, ովքեր ամենաշատն են կեղտոտում բրազիլական ֆուտբոլը. Ռոմարիո
Սպորտ
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն քննադատել է ֆուտբոլի արքա Պելեին. տեղեկացնում է հարավամերիկյան մամուլը:
Պելեն Աշխարհի հնգակի չեմպիոնների գլխավոր մարզչին՝ Սկոլարիին խորհուրդ է տվել «Կորինտիանսին» դարձնել հավաքականի բազային հիմքը, քանի որ Սկոլարին քիչ ժամանակ ունի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու հմաար:
«Մարդիկ նրա խոսքերին լրջորեն են մոտենում, քանի որ նա Պելեն է: «Կորինտիանսը»՝ հավաքականի բազային թի՞մ։ Ներեցե՛ք, չեմ համաձայնվի: Ես արդեն ասել եմ և կրկնում եմ իմ խոսքերը: Պելեն հերթական անգամ աչքի ընկավ իր հիմարությամբ: Հնարավոր է՝ նա այն մարդկանցից է, ովքեր ամենաշատն են կեղտոտում բրազիլական ֆուտբոլը: Ավելի լավ կլիներ՝ նա փակեր բերանը և բացեր միայն այն դեպքում, երբ ինչ-որ խելացի բան կլիներ ասելու»,-նշել է Ռոմարիոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան