Հենրիկ Մխիթարյանը` 34 տարվա վաղեմության ռեկորդի շեմին
Սպորտ
Կիևի «Դինամոյի» հետ խաղի ժամանակ Դոնեցկի «Շախտյորի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ և կրկնեց Օլեգ Մատվևի (մրցաշրջան –1996/97), Անդրեյ Վորոբեյի (2000/01) և Ալեքսեյ Բելիկի (2002/03) В Ուկրաինայի առաջնությունում ակումբային ռեկորդները:
Հայ կիսապաշտպանի հաջորդ գոլը կլինի ռեկորդային, և հայ ֆուտբոլիստը կկրկնի Մաքսիմ Շացկիխի և Սերգեյ Ռեբրովի հաջողությունները, ովքեր իրենց 22 գոլերով Ուկրաինայի առաջնության ռեկորդակիրներ են:
Հետաքրքրականն այն է, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում հեղինակել է իր գոլերի գրեթե կեսը՝ 46-ից 21-ը: Իր գոլերի մեծ մասը Մխիթարյանը խփել է հենց «Շախտյորի» կազմում՝ 34 գոլ, ևս 12-ը՝ Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 22 խաղում աչքի է ընկել 21 անգամ, և սա դեռևս ռեկորդային ցուցանիշ է Ուկրաինայի առաջնությունում ռմբարկուական մրցավազքի միջին ցուցանիշով՝ խաղում 0,95 գոլ:
Սակայն դեռ կա մեկ ռմբարկուական ռեկորդ, որը հաղթահարված չէ: Խոսքը ԽՍՀՄ-ի առաջնությունում մոտ 34 տարվա վաղեմության ռեկորդի մասին է՝ 32 խաղում 26 գոլ, որի հեղինակ է դարձել 70-ականներին «Շախտյորի» ռմբարկու Վիտալի Ստարուխինը:
Հենրիկ Մխիթարյանին այս ռեկորդին հասնելու համար անհրաժեշտ է 5 գոլ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան