Բոլոր ուղերձները տեղ են հասել. Սերժ Սարգսյան
Քաղաքական
Այսօր տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Սերժ Սարգսյանը, ձեռքը Սահմանադրության մայր օրինակի և հայերեն հնագույն ամբողջական ձեռագրի՝ 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանի» վրա, երդվել է:
Սերժ Սարգսյանը հանդես եկավ նաև ելույթով: Վերջինս շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տվել են նրան, շնորհակալություն հայտնեց նաև այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների:
«Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրի առկա խնդիրների վերաբերյալ, իշխանություններին հղել են հստակ ուղերձ, ավելի արդյունավետ աշխատելու պահանջ», ասաց Սերժ Սարգսյանը, հավելելով, որ բոլոր ուղերձները տեղ են հասել:
Առաջիկա 5 տարիների առաջնահերթ խնդիրը Սերժ Սարգսյանը համարեց տնտեսական առաջընթացը: «Հայաստանի խնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում են: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են», -ասաց Սերժ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան