Չեմ կասկածում, որ Մխիթարյանը շատ գոլեր է խփելու և ռեկորդ է սահմանելու. Միխայիլ Սոկոլովսկի
Սպորտ
Ուկրաինայի առաջնության «Շախտյոր»-«Զարիա» խաղին ընդառաջ` «հանքափորների» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Սոկոլովսկին խոսել է այն մասին՝ կկարողանա արդյոք Հենրիկ Մխիթարյանը սահմանել առաջնության նոր ռեկորդ:
«Առաջին հերթին կցանկանայի Հենրիկին մաղթել քաջ առողջություն: Նա ունակ է յուրաքանչյուր խաղում գոլ հեղինակել՝ դա լինի «Դինամոյի» թե «Զարիայի» դեմ հանդիպում: Ես չեմ կասկածում, որ մինչ մրցաշրջանի ավարտը Մխիթարյանը դեռ շատ գոլեր է խփելու և ռեկորդ է սահմանելու: Հայ ֆուտբոլիստը թիմում խաղում է այնպիսի խաղացողների հետ, ովքեր երբեք ագահություն չեն անի և հարմար պահին գոլային փոխանցում կկատարեն: Իմ ժամանակներում նունպես եղել է այնպես, որ ողջ թիմը խաղացել է մեկ հարձակվողի վրա»,-Սոկոլովսկիի խոսքերը մեջբերում է terrikon-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանին մեկ գոլ է պակասում Շացկիխի և Ռեբրովի ռեկորդին հասնելու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան