Երևան-Վորոնեժ չվերթ իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Հայաստան
Երևանից Վորոնեժ թռիչք իրականացնող Saab-2000 ուղևորատար ինքնաթիռի անձնակազմը Վորոնեժի օդանավակայանում այսօր 05.00-ի սահմաններում վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել. ապրիլի 9-ին տեղեկացնում է Полёт ավիաընկերության տեղեկատվական բաժնի ղեկավար Գրիգորի Բաշկիրևը. գրում է ИА REGNUM-ը:
Վթարային վայրէջքի պատճառ է դարձել վայրէջքի առաջին փորձի ժամանակ տեխնիկական անսարքությունը. օդանավի խցիկը չի բացվել: Երկրորդ փորձի ժամանակ օդանավը նորմալ վայրէջք է կատարել: Ուղևորները չեն տուժել:
Մասնագետները պարզում են անսարքության պատճառները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին