Սե՛րժ Սարգսյան, Վեհափա՛ռ, ժամը 6-ին եկե՛ք Ազատության հրապարակ
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հավհաննիսյանը խոստացավ երբեք չլքել ժողովրդին և ժողովրդի հետ միասին գնալ մինչև հաղթանակ:
«Մենք չենք ապրելու, եթե 5 տարի հետո արտագաղթը չդառնա վերադարձ։ Եթե այն կեղծ երդումը, որ տալիս են համալիրի դահլիճում, չդառնա ներողություն: Սե՛րժ Սարգսյան, Վեհափա՛ռ, ժամը 18:00-ին եկե՛ք Ազատության հրապարակ, ասե՛ք ներողություն»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և առաջարկեց հավաքվածներին արշալույսը միասին դիմավորել։
Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց նաև. «Ես պահանջում եմ, հիմա՛, Սե՛րժ Սարգսյան, իմ հարգելի՛ զորավար՝ Վլադիմի՛ր Գասպարյան, Սեյրան Օհանյան, դատախա՛զ՝ խարդախ, կա՛մ տվեք ձեր հրաժարականը, կա՛մ ինձ ձերբակալեք»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան