«Շալկեի» ղեկավարությունն Աֆելային վտարեց թիմից
Սպորտ
«Շալկեի» ղեկավարությունը մարզումներից հեռացրել է թիմի 27-ամյա կիսապաշտպան Իբրահիմ Աֆելային, ում գերմանական ակումբը ձեռք է բերել վարձավճարով. տեղեկացնում է Bild-ը:
Նման որոշում ակումբի ղեկավարությունը կայացրել է այն բանից հետո, երբ Ավելայը վերականգնման նպատակով վերադարձել է հայրենիք՝ առանց զգուշացնելու «Շալկեին»:
Նշենք, որ գերմանական ակումբը բավական վճռորոշ է և հայտարարել է, որ Աֆելայն ակումբի կազմում այլևս չի խաղալու:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը վերադառնալու է «Բարսելոնա»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան