Արա Աբրահամյան. Սերժ Սարգսյանը քաղաքական փայտիկ չունի (տեսանյութ)
Քաղաքական
«Մենք բոլորս պետք է մեր պատմությունից դաս քաղենք, բոլորս պետք է հասկանանք այսօրվա իրողությունը Հայաստանում, թե ինչ քաղաքական դաշտ ունենք տարածաշրջանում»: Այս մասին այսօր Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Պետք է հասկանանք՝ ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է վարենք, որպեսզի կարողանանք մեր մարդկանց այստեղ պահել: Դուք պետք է այս երկիրը կերտեք, դուք եք այս երկրի ապագան, որպեսզի դուք կարողանաք այս ապագային հավատաք, դուք պետք է տեսնեք ինչ-որ քայլեր, փոփոխություններ, որ փոփոխվում է, որ միառժամանակ հետո լավը կլինի, և այդ ամենը, ինձ թվում է, նախագահն անելու է, այդ ամեն ինչի մասին ասելու է»,-ասաց Աբրահամյանը` հավելելով, որ ժողովուրդը պետք է մասնակցի երկրի փոփոխմանը, պետք է ամեն մի մարդ իր տեղն ունենա:
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ Սերժ Սարգսյանը քաղաքական փայտիկ չունի, և այն, ինչ որ արվել է, բավական չէ մեր երկրի զարգացման համար: Այն պայմաններում, որ նա է ընդունել այս երկիրը, այն պայմաններում, որ նա է աշխատել, կարելի է բավարար նշանակել նրա գործունեությունը»,-ասաց Արա Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան