ՊՍԺ-ի հետ խաղում «Բարսան» ֆավորիտ է. Չավի
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին կիսվել է ՊՍԺ-ի հետ կայանալիք խաղի մասին տպավորություններով։
«Մենք 90 րոպե ունենք երկրպագուներին ներկայանալու համար, ովքեր «Միլանի» հետ խաղում ապացուցեցին, թե որքան նվիրված են ակումբին: Ցավալի է, որ Մեսսին և Մասկերանոն վնասվածք ունեն: Սակայն «Բարսան» լավ արդյունքի հասավ արտագնա խաղում, մենք ֆավորիտ ենք և խաղում ենք տանը: Գավաթի խաղարկությունում «Ռեալից» կրած պարտությունը հարված էր մեզ համար: Սակայն կարողացան վերադառնալ մեր մակարդակին և ցուցադրել մեր խաղը»,-Չավիի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան