Նոր կազուսներ Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ. այս անգամ «թաղել» են թագուհի Էլիզաբեթ 2-րդին (տեսանյութ)
Աշխարհ
Թայվանում CTi Cable հեռուստաընկերության աշխատակիցները Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան լուրը հաղորդելիս սխալմամբ էկրանատակի վազող տողով հաղորդել են ոչ ավել, ոչ պակաս Մեծ Բրիտանիայի թագուհի էլիզաբեթ 2-րդի մահվան մասին. գրում է Lifenews-ը:
Այդ պահին հաղորդավարուհին սկսել է իր ցավակցանքները հայտնել Էլիզաբեթ թագուհու հարազատներին և կսկիծ է հայտնել թագուհու՝ կյանքից հեռանալու կապակցությամբ: Դրանից հետո հեռուստաընկերության աշխատակիցներն ուղիղ եթեր են թողել «Անգլիայի թագուհին հեռացավ, մենք կկարոտենք նրան» վազող տողը:
Երբ այդ տեսահոլովակը հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցներում, հեռուստաընկերությունը ներողություն խնդրեց և հեռացրեց այդ ցավակցական տողը:
Սակայն սրանով չվերջացան երկաթյա տիկնոջ հետմահու արկածները: Նույն Թայվանում մեկ այլ՝ Channel 5 հեռուստաընկերությունը շփոթել էր Թետչերի լուսանկարը ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփի հետ:
Հիշեցնենք, Թվիթերում բառակապակցություն արտահայտող իմաստային նշումի՝ hashtag-ի թյուրըմբռնման պատճառով լուրեր են տարածվել, թե մահացել է հայտնի հայազգի երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը. գրում է Wall Street Journal-ը:
Համացանցում Թվիթերի օգտատերերի կողմից Թետչերի մահվան լուրը հայտնվելուց հետո ի հայտ եկավ հետևյալ hashtag-ը՝ նշումը. #nowthatchersdead (Այժմ մահացել է Թետչերը): Սակայն շատ օգտատերեր այն սխալ էին ընկալել և կարդացել էին #nowthatchersdead(Ահա այժմ և Շերը մահացավ), ինչը ցավակցական ուղերձների մեծ ալիք առաջ բերեց երգչուհու ընտանիքին նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան