Մահակներով զինված ոստիկաններ բերվեցին
Քաղաքական
Ոստիկանության կողմից ամբողջությամբ փակված է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը:
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, Րաֆֆի Հովհաննիսյանը մոմ վառեց Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում և շարժվեց դեպի Դեմիրճյան փողոց: Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանները խոչընդոտեցին Րաֆֆի Հովհաննիսյանի երթին:
Քիչ առաջ ավտոբուսով մահակներով զինված ոստիկաններ բերվեցին, որպեսզի թույլ չտան շարունակել երթը։
«Զորք ու զինվոր մի՛ բերեք ժողովրդի դեմ, սա մեր հայրենիքն է: Երիտասարդնե՛ր, միայն հարգանք, խնդրում եմ, տղե՛րք, բացե՛ք ճանապարհը, սա մեր իրավունքն է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկաններին և ավելացրեց, որ իրենք գնում են Սիրահարների այգի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան